Ստեփան Հարությունյան

հայ դերասան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ստեփան Հարությունյան (այլ կիրառումներ)

Ստեփան Արամի Հարությունյան (մայիսի 16, 1928(1928-05-16), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 6, 1995(1995-10-06), Երևան, Հայաստան), հայ դերասան։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1970)։

Ստեփան Հարությունյան
Ծնվել էմայիսի 16, 1928(1928-05-16)
ԾննդավայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 6, 1995(1995-10-06) (67 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

Կենսագրություն խմբագրել

Ստեփան Հարությունյանը ծնվել է Թբիլիսիում։ Որպես դերասան սկսել է աշխատել Լենինականի դրամատիկական (այժմ՝ Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան) թատրոնում։

1965 թվականին տեղափոխվել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն։

Նկարահանվել է կինոյում։

Խաղացանկ խմբագրել

  • Ֆալստաֆ - «Վինձորի զվարճասեր կանայք» (Ու. Շեքսպիր)
  • Ֆետեկիս - «Պահանջվում է ստախոս» (Դ. Պսաֆաս)
  • Մաթիաս - «Երեք գրոշանոց օպերա» (Բ. Բրեխտ)
  • Փչան - «Սև վիշապ» (Դ. Մոդունիո)
  • Սկոտ - «Հնարամիտ կանանց արարքները»
  • Ֆերդինանդ - «Չեմ վճարի»
  • Սանասար - «Փարիզեցի փեսացուն»
  • Բանաստեղծ - «Գլխի գինն է հիսուն միլիոն» (Ժ. Հարությունյան)
  • Փանոս - «Իմ զոքանչը» (Վ. Կոտոյան)
  • Փիլոյան - «Տաքսի, տաքսի» (Ժ. Անանյան)
  • Ժուրդեն - «Քաղքենին ազնվական» (Ժ. Բ. Մոլիեր)[1]

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Ֆիլմ Դեր
1991 Հալածվածները դրվագ
1983 Տաքսի-տաքսի Փիլոյան
1982 Գիքոր դրվագ
1981 Արևելյան ատամնաբույժը
1980 Կտոր մը երկինք
1977 Խոհարարները եկել են մրցույթի Թաթուլ
1976 Բաղդասարը բաժանվում է կնոջից դատավոր
1973 Մհերի արձակուրդային արկածները
1972 Վերադարձ Գագիկ
1970 2-Լեոնիդ-2 Ազնաուրյան
1969 Ձախորդ Փանոսը Փանոսի եղբայր
1969 Սուտլիկ որսկանը Ուդի
1969 Մորգանի խնամին
1966 Լալվարի որսկանը Զաքո
1960 Նվագախմբի տղաները Ասկարատ

Հնչյունավորում խմբագրել

Տարի Ֆիլմ
1969 Ձախորդ Փանոսը

Սցենարիստ խմբագրել

Տարի Ֆիլմ
1961 Մայրամուտից առաջ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ստեփան Հարությունյանը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 25-ին.

Աղբյուրներ խմբագրել