Ստեփան Գուլիշամբարով
Ստեփան Հովսեփի Գուլիշամբարով (մայիսի 13, 1849[1], Գորի, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 21, 1915[1], Գորի, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1]), հայ տնտեսագետ։
Ստեփան Գուլիշամբարով | |
---|---|
Ծնվել է | մայիսի 13, 1849[1] |
Ծննդավայր | Գորի, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | ապրիլի 21, 1915[1] (65 տարեկան) |
Մահվան վայր | Գորի, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Գերեզման | Գորի |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Ազգություն | հայ |
Կրթություն | Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտ (1874)[1] |
Մասնագիտություն | տնտեսագետ, հրապարակախոս, խմբագիր, պետական ծառայող և chemical technologist |
Աշխատավայր | Բակինսկիե իզվեստիա[1] |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն խմբագրել
1874 թվականին ավարտել է Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտը։ 1875-1879 թվականներին՝ «Բակինսկիե իզվեստիա» («Бакинские известия») թերթի խմբագիր։ Այնուհետև աշխատել է Կովկասի Դ․ Ի․ Գուլիա Ս․ Տ․ Գուլիշամբաբով պետական պալատում (Թիֆլիս) որպես ինժեներ-տեխնոլոգ։ 1891 թվականին փոխադրվել է Պետերբուրգ, ղեկավար պաշտոններ վարել հաղորդակցության միջոցների, առնարի, արդյունաբերության դեպարտամենտներում։ Ռուս մեծ գիտնական Դ․ Ի․ Մենդելեևի մտերիմ բարեկամն էր, նավթի և նավթարդյունաբերության ճանաչված հետազոտող։ Դ․ Պրյանիշնիկովի և այլոց հետ ակտիվորեն մասնակցել է «Ռուսական գյուղատնտեսական լիակատար հանրագիտարան»-ի (1900-1912 թվականներ) ստեղծմանը։ Մասնակցել է նաև միջազգային գիտաժողովների, պարգնատրվել Ֆրանսիայի, Իտալիայի, Բելգիայի շքանշաններով։ Աշխատությունները նվիրված են Ռուսաստանի, Անդրկովկասի արտադրողական ուժերի զարգացմանը, ինչպես նաև համաշխարհային տնտեսության հարցերին։ Ունենալով լիբերալ բուրժուական հայացքներ՝ անհրաժեշտ էր համարում կապիտալիզմի զարգացումը Ռուսաստանում՝ աստիճանական բարեփոխություններով։ Գուլիշամբարովի աշխատություններում տեղ չի գտել կապիտալիզմին ներհատուկ հակամարտ հակասությունների վերլուծությունը։ Աշխատակցել է Բրոկհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարանին։
Ծանոթագրություններ խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 246)։ |