Ստեփանոս Շեհրիմանյան (Շահրիմանյան, 1766[1], Թիֆլիս, Քարթլի-Կախեթի թագավորություն[1] - 1830[1], Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն), հայ բժիշկ, բուսաբան, հասարակական գործիչ։

Ստեփանոս Շեհրիմանյան
Ծնվել է1766[1]
ԾննդավայրԹիֆլիս, Քարթլի-Կախեթի թագավորություն[1]
Մահացել է1830[1]
Մահվան վայրԹիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Քարթլի-Կախեթի թագավորություն և  Ռուսական կայսրություն
Ազգությունհայ
Մասնագիտությունբժիշկ, բուսաբան և հասարակական գործիչ

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Վենետիկի համալսարանը։ 1791—1796 թվականներին, որպես բժիշկ, աշխատել է Կ․ Պոլսում և այդ տարիների աշխատանքներն ամփոփել «Անդեղայ ժանտախտի» (1796 թվական) աշխատությունում (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռագիր № 8303)։ 1815 թվականից ակտիվորեն մասնակցել է Վրաստանի և Հայաստանի ազգային ու հասարակական կյանքին։ 1819 թվականից Թելավի հոգևոր սեմինարիայում դասավանդել է բժշկական առարկաներ և բուսաբանություն։ Շահրիմյանը հեղինակ է «Տնկաբանություն կամ Փղորայ Հայաստանի» (1796—1818 թվականներ) ձեռագիր ստվարածավալ աշխատության (նույն տեղում, ձեռագիր № 9856, 6267), ուր նկարագրված են Հայաստանի 800 դեղաբույս, և բերված են բուսաբանական, պատմական տվյալներ դրանց ծագման, տարածման ու օգտագործման մասին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 479.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 479