Ստեփանակերտի պատկերասրահ

Ստեփանակերտի պատկերասրահ, պատկերասրահ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում։

Ստեփանակերտի պատկերասրահ
Տեսակպատկերասրահ
ԵրկիրԼՂՀ ԼՂՀ
ՏեղագրությունՍտեփանակերտ
ՀասցեԼեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Ստեփանակերտ, Սասունցի Դավիթ 6
ՏնօրենԵլենա Դադայան
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Ստեփանակերտի պատկերասրահը հիմնադրվել է 1982 թվականի փետրվարի 10-ին։ Տնօրեն է նշանակվել Ռոբերտ Արսենի Ավետիսովը (ծնունդով Ստեփանակերտցի, 1939)։

Արցախի Հանրապետությունում ռազմական գործողություններ սկսվելու կապակցությամբ պատկերասրահը դադարեցրել է իր գործունեությունը։ Երկար ընդմիջումից հետո, 2001 թվականի հուլիսի 12-ին պատկերասրահը վերաբացվել է և ժամանակավոր տեղակայվել Ստեփանակերտի քաղաքապետարանի շենքի առաջին հարկի դահլիճում։ Ստեփանակերտի պատկերասրահի տնօրեն է նշանակվել՝ Ելենա Գեորգիի Դադայանը, ով մինչ օրս էլ համարվում է պատկերասրահի տնօրենը։

2013 թվականի հոկտեմբերի 12-ին կայացել է արդեն նորակառույց Ստեփանակերտի պատկերասրահի բացումը, որը զուգորդվել է մայրաքաղաքի գեղեցիկ տոնի հետ[1]։

Ֆոնդ խմբագրել

Պատկերասրահը ունի իր սեփական ֆոնդը՝ համալրված տեղական և օտարերկրացի գեղանկարիչների և քանդակագործների աշխատանքներով։

Միջոցառումներ խմբագրել

Պատկերասրահը կազմակերպում է կերպարվեստի և դեկորատիվ կիրառական արվեստի ցուցահանդեսներ։ Կազմակերպվում են պրոֆեսիոնալ և ինքնուս ստեղծագործողների աշխատանքների ցուցահանդեսներ. ցուցադրված նկարներն ու քանդակները ենթակա են նաև վաճառքի։ Պատկերասրահի առաջին և երկրորդ հարկերում գտնվում են նկարչուհու և քանդակագործի արվեստանոցները, ցանկություն հայտնած այցելուները կարող են ականատես լինեն նրանց աշխատանքներին։ Հնարավորություն ունեն վաճառելու նաև տարբեր տեսակի դեկորատիվ կիրառական արվեստի աշխատանքներ[2]։

Հասցե խմբագրել

Պատկերասրահը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում, Սասունցի Դավիթ 6 հասցեում։

Ծանոթագրություններ խմբագրել