Ստեպան Ռազինի հուշարձան (Դոնի Ռոստով)

հուշարձան Դոնի Ռոստովում

Ստեպան Ռազինի հուշարձան (ռուս.՝ Памятник Степану Разину),  ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի հուշարձաններից մեկը։ Նվիրված է 1670-1671 թվականների գյուղացիական ապստամբության առաջնորդ Ստեպան Ռազինին։ Հուշարձանը մշակութային ժառանգության օբյեկտ է[1]։

Ստեպան Ռազինի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում1972
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԴոնի Ռոստով
Ներկա վիճակկանգուն

Պատմություն խմբագրել

Ստեպան Ռազինը XVII դարի կեսերի գյուղացիակազակական խոշորագույն ապստամբության առաջնորդն էր։ Նա ծնվել և մեծացել է Դոնի ափին։ Եվ հենց այստեղից էլ իրեն հավատարիմ մարդկանց հետ գնացել է ապստամբության ընդդեմ ցարի։ Դոնում շատ կան լեգենդար ատամանի հետ կապված պատմական վայրեր։ Ստարոչերկասկայա ստանիցայում պահպանվել է այն տունը, որտեղ ծնվել է Ստեպան Ռազինը։ Մի քանի տարվա ընթացքում պատմաբանները և հնագետները փնտրում և պեղում են Կագալնիցկյան կազակական քաղաքը, որտեղ իր զորքով տեղաբաշխվել է ատամանը։ Նովոչերկասկի թանգարանում ցուցադրվում է Ս. Ռազինի քանդակը (հեղինակ` Եվգենի Վուչետիչ

Մեծանուն ատամանի այդ կերպարը երկար ժամանակ իր շուրջը ստեղծել է բազմաթիվ լեգենդներ, որոնց դիմել են մշակույթի շատ գործիչներ։ Նրանցից էին ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Սերգեյ Կոնյոնկովը (որը չի ապրել մինչև հուշարձանի տեղադրումը, բայց ստեղծել է նրա փայտե մոդելը[2]) և ճարտարապետ Լ. Մ. Լոբանը, որոնք ձեռնամուխ են եղել ատամանի հուշարձանի նախագծի մշակմանը։ Բոլոր քանդակները կատարվել են բետոնից` տեղական գործարանում։ 1972 թվականի հունիսի 5-ին, Դոնի Ռոստովի առափում, Սեդովի անվան ծովագնացության ուսումնարանից ոչ հեռու, տեղադրվեց Ստեպան Ռազինի և նրա հավատարիմ զորագնդի հուշարձանը[3]։

Արտաքին տեսք խմբագրել

Հուշարձանախումբը յոթ քանդակներից կազմված կոմպոզիցիա է, որը ներառում է Ստեպան Ռազինի, պարսից իշխանուհու, ինչպես նաև Ռազինի հինգ հավատարիմ զինակիցների քանդակները, որոնք կանգնած են նավակի մեջ[3][4]։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Перечень выявленных объектов культурного наследия г.
  2. «Памятник Степану Разину, Ростов-на-Дону». Изготовление памятников (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
  3. 3,0 3,1 Елена Александровна Пугачёва, Алексей Сергеевич Злыгостев. Ergonomic-Data.com, E-Mail webmaster@historic.ru. «История архитектуры Нижнего Дона и Приазовья (Кукушин В.С.)». rostov-region.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  4. «Памятник Степану Разину в Ростове-на-Дону | Памятники всего мира». foretime.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.