Ստաքես Արգիրուպոլիսցի (հուն․՝ Στάχυς, անհայտ - 54, Բյուզանդիոն), Քրիստոսի 70 աշակերտներից մեկը, Բյուզանդիայի եպիսկոպոս (38-54)։

Ստաքես

հուն․՝ Στάχυς
Ընդհանուր տեղեկություններ
Ավազանի անունը Ստաքես առաքյալ
Եկեղեցի Բյուզանդիական եկեղեցի
Տիտղոս Բյուզանդիայի եպիսկոպոս
Կառավարման սկիզբ 38
Կառավարման ավարտ 54
Նախորդող Անդրեաս առաքյալ
Հաջորդող Օնիսիմ

Հիշատակություն խմբագրել

Ուղղափառ եկեղեցում նրա հիշատակությունը կատարվում է հունվարի 4-ին (17) (70 առաքյալների տաճարի հիշատակին) և հոկտեմբերի 31-ի (նոյեմբերի 13-ին)։

Ձեռնադրություն խմբագրել

Սուրբ Անդրեաս առաքյալը ձեռնադրել է Ստաքեսին Բյուզանդիայի եպիսկոպոս, որտեղ էլ նա 16 տարի եպիսկոպոսություն է արել՝ սկսած 38 թվականից մինչև 54 թվականը և եռանդորեն քարոզել է Քրիստոսի Ավետարանը ու հեթանոսներին դարձի բերել դեպի քրիստոնեության։

Հիշատակում խմբագրել

Ենթադրաբար նրա մասին է հիշատակում Պողոս առաքյալը՝ Հռոմեացիներին ուղղված նամակում (Հռոմ․ 16։9)։

«Ողջունեցէ՛ք Ուրբանոսին՝ իմ գործակցին ի Տէր եւ՝ Ստաքէսին՝ իմ սիրելիին։»

Մասունքներ խմբագրել

Ըստ Բարսեղ Կեսարացու տոմարի, Ստաքեսի մասունքները Ամփլիատոսի և Ուրբանոսի մասունքների հետ բերվել են Կոստանդնուպոլիս և տեղադրվել Պիգաիսում (հուն․՝ Πηγαϊς):

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Stachys the Apostle» (անգլերեն). Ecumenical Patriarchate — Ստաքեսը Տիեզերական պատրիարքության պաշտոնական կայքէջում. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 15-ին.

Աղբյուրներ խմբագրել