Ստավրոս Դիմաս (հուն․՝ Σταύρος Δήμας, ապրիլի 30, 1941(1941-04-30)[1], Klenia), հույն քաղաքական գործիչ, Բարոզուի առաջին հանձնաժողովի շրջակա միջավայրի պաշտպանության հարցերով եվրահանձնակատար 2004-2009 թվականներին։

Ստավրոս Դիմաս
 
Կուսակցություն՝ Նոր ժողովրդավարություն
Կրթություն՝ Աթենքի համալսարան, Նյու Յորքի համալսարան, Նյու Յորքի համալսարանի իրավաբանական դպրոց, Վարվակիյոսի դպրոց և Աթենքի քոլեջ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ, փաստաբան և տնտեսագետ
Ծննդյան օր ապրիլի 30, 1941(1941-04-30)[1] (82 տարեկան)
Ծննդավայր Klenia
Քաղաքացիություն  Հունաստան
Զավակներ Christos Dimas?

Կենսագրություն խմբագրել

Ստավրոս Դիմասը ծնվել է 1941 թվականին Աթենքում, թեև նրա ընտանիքը արմատներով Քենիայից է (Կորինթոս)։ Աթենքի համալսարանում սովորել է իրավունք և տնտեսություն։ Մագիստրոսի աստիճան է ստացել Նյու Յորքի համալսարանում։ 1969 թվականին սկսել է աշխատել որպես իրավաբան Ուոլ Սթրիթում, սակայն արդեն հաջորդ տարի աշխատանքի է անցել է Համաշխարհային բանկում։

1975 թվականին նա վերադարձել է Հունաստան, որպեսզի զբաղեցնի արդյունաբերական զարգացման Հունական բանկի կառավարչի տեղակալի պաշտոնը[2]։ 1977 թվականին նա ակտիվ մասնակցություն է ունեցել հունական քաղաքականության մեջ՝ որպես Նոր ժողովրդավարություն պահպանողական քաղաքական կուսակցության անդամ[3]։ Այդ ժամանակից ի վեր ընտրվել է Հունաստանի խորհրդարանի անդամ տասն անգամ անընդմեջ։ Ի սկզբանե նա ներգրավված է եղել ԵՄ-ին Հունաստանի անդամակցության բանակցությունների մեջ։

2014 թվականին եղել է իշխող կուսակցությունների նախագահի թեկնածու, սակայն չի ստացել խորհրդարանի պատգամավորների ձայների մեծամասնությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. «Stavros C. Dimas - Curriculum Vitae». European Commission. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 7 Νοεμβρίου 2011-ին.
  3. «Κοινοβουλευτική Θητεία Βουλευτών Από Τη Μεταπολίτευση Ως Σήμερα - Δήμας Κωνσταντίνου Σταύρος». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստավրոս Դիմաս» հոդվածին։