Ստանիսլավ Շեկշնյա (ռուս.՝ Станислав Владимирович Шекшня, մայիսի 29, 1964(1964-05-29), Մոսկվա, ԽՍՀՄ), Ֆոնտենբլո կոմունայում գտնվող «INSEAD» միջազգային բիզնես դպրոցի ձեռնարկատիրության և ընտանեկան բիզնեսի ավագ պրոֆեսոր[1], բիզնեսի և պետական կառավարման համակարգի ղեկավարների պատրաստման և որակավորման բարձրացման մասնագետ[2]։ Ղեկավարում է «Leading from the Chair»[3] և «Scandinavian Executive Institute»-ի[4] Կառավարման խորհուրդ ծրագրերը INSEAD-ում։

Ստանիսլավ Շեկշնյա
Ծնվել էմայիսի 29, 1964(1964-05-29) (59 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
Մասնագիտությունակադեմիկոս և գործարար
Հաստատություն(ներ)Մոսկվայի պետական համալսարան
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարան
Պարգևներ
«Մոսկվայի 850-ամյակի հիշատակի» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Ստանիսլավ Շեկշնյան ծնվել է 1964 թվականի մայիսի 29-ին Մոսկվա քաղաքում՝ Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտի շրջանավարտ, տեխնիկական գիտությունների թեկնածու Վլադիմիր Շեկշնյայի և Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտի դասախոս Յուլյա Կոնդրաշովայի ընտանիքում։ Սովորել է 444-րդ և 314-րդ դպրոցներում, լրջորեն հետաքրքրվել է սպորտով, ձյուդոյի սպորտի վարպետի թեկնածու է, «Դինամո» հոկեյի ակումբում խաղացել է հոկեյ։

Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը, որտեղ էլ ուսումը շարունակել է ասպիրանտուրայում։ 1993 թվականին Իսկրա Ռուդակովայի գիտական ղեկավարությամբ[5] պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը «Վարձու աշխատանքի մոտիվացիան զարգացած արդյունաբերական երկրներում» թեմայով[6]։ Լրացուցիչ կրթություն է ստացել (MBA աստիճան) Բոստոնի հյուսիս-արևելյան համալսարանի բիզնես դպրոցում։

1992-2001 թվականներին Ստանիսլավ Շեկշնյան գործադիր և ղեկավար պաշտոններ է զբաղեցրել «Alfa-Telecom», «VimpelCom», «Millicom International Cellular» և «Otis Elevator» կազմակերպություններում։

1994-2000 թվականներին, որպես հրավիրված մասնագետ, աշխատել է Սանկտ Պետերբուրգի Մենեջմենթի միջազգային ինստիտուտում, իսկ 1995-2003 թվականներին՝ Փարիզի Առևտրի բարձրագույն դպրոցում։

2003 թվականից «INSEAD» միջազգային բիզնես դպրոցում դասավանդում է առաջնորդություն և կորպորատիվ կառավարում։ Թոփ-մենեջերների և բիզնեսի սեփականատերերի՝ «Leading from the Chair» և «Effective Board» ծրագրերի համահիմնադիրն ու տնօրենն է[7]։ Աշխատանքի ընթացքում ունեցած նվաճումների համար մի քանի անգամ արժանացել է պատվոգրի (անգլ.՝ academic excellence in executive education).

Ներդրում գիտության ոլորտում խմբագրել

Ստանիսլավ Շեկշնյան կորպորատիվ կառավարման ոլորտի մասնագետ է։ Ինը երկրների տնօրենների խորհրդի նախագահների հետազոտությունների արդյունքում Շեկշնյան առաջարկել է տնօրենների խորհրդի ղեկավարման 3 «E» մոդելը, որը ներառում է նախագահի երեք դերերը՝ ներգրավում (անգլ.՝ engage), համագործակցություն (անգլ.՝ enable) և խրախուսում (անգլ.՝ encourage)[8]։

Հեղինակել է «Ժամանակակից կազմակերպության անձնակազմի ղեկավարում» ձեռնարկը, որը 1995 թվականից ի վեր՝ 7 անգամ վերահրատարակվել է[9]։

Շեկշնյան ակտիվորեն աշխատանքներ է հրատարակում գործնական մամուլում, մասնավորապես՝ «Harvard Business Review»[8], «Ведомости»[10], «Эксперт»[11] ամսագրերում։ Նրա գիտական հետազոտություններն ընդգրկում են լիդերություն և արդյունավետ կառավարման ոլորտները։

Ընտրյալ մատենագրություն խմբագրել

Հոդվածներ խմբագրել

Գրքեր խմբագրել

  • Шекшня С., Загиева В., Улановский А. (2019) Руководители-чемпионы. Практики атлетического лидерства. Москва: Манн, Иванов и Фербер. 288 с.
  • Shekshnia, S, Zagieva, V. (2019) Leading a Board. Chairs' Practices Across Europe. Palgrave Macmillan.
  • Шекшня С., Кравченко К. и Уильямс Э. (2018). Школа CEO. Мастер-класс от 20 глобальных бизнес-лидеров. Москва: Манн, Иванов и Фербер. 195 с.
  • Кетс де Врис, М., Коротов, К., Шекшня, С. и Флорент-Трейси, Э. (2011). Новые лидеры российского бизнеса. Москва: Альпина Паблишер.
  • Шекшня С. В. Управление персоналом современной организации. Учебно-практическое пособие. Изд. 5-е, перераб. и доп. (Серии «Библиотека журнала 'Управление персоналом») — М.: ЗАО "Бизнес-школа «Интел-Синтез», 2002. — 368 с.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Профессорско-преподавательский состав бизнес-школы INSEAD».
  2. «Стартовал модуль программы «Управленческое мастерство: развитие региональных команд»». РАНХиГС.
  3. «Leading from the Chair Overview». INSEAD (անգլերեն). 2015 թ․ օգոստոսի 11. Վերցված է 2020 թ․ ապրիլի 7-ին.
  4. «Scandinavian Executive Institute». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 2-ին.
  5. «Рудакова Искра Евсеевна. МГУ».
  6. Шекшня, Станислав Владимирович Мотивация наемного труда в индустриально развитых странах : автореферат дис. ... кандидата экономических наук : 08.00.01.- Москва, 1993.- 23 с.: ил..
  7. «INSEAD. Programme Directors».
  8. 8,0 8,1 «How to Be a Good Board Chair». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 7-ին.
  9. «Биография на сайте Ward Howell». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 26-ին.
  10. «Станислав Шекшня. Публикации в газете "Ведомости"».
  11. «Публикации Станислава Шекшни в журнале "Эксперт"». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 26-ին.