Սվետոզար Մարկովիչ
Սվետոզար Մարկովիչ (սերբ.՝ Svetozar Marković, Светозар Марковић, սեպտեմբերի 9, 1846[1][2], Զաեչար, Սերբիայի իշխանություն[3] - փետրվարի 26, 1875[2], Տրիեստ, Ավստրո-Հունգարիա[3]), սերբ հեղափոխական դեմոկրատ։ Մասնակցել է Ռուսաստանի հեղափոխական շարժմանը, 1-ին Ինտերնացիոնալի ռուս սեկցիայի գործունեությանը։ Հրատարակել է Բալկաններում առաջին սոցիալիստական թերթը («Ռադենիկ», 1871-1872)։
Սվետոզար Մարկովիչ | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 9, 1846[1][2] |
Ծննդավայր | Զաեչար, Սերբիայի իշխանություն[3] |
Մահացել է | փետրվարի 26, 1875[2] (28 տարեկան) |
Մահվան վայր | Տրիեստ, Ավստրո-Հունգարիա[3] |
Քաղաքացիություն | Սերբիայի իշխանություն |
Կրոն | աթեիզմ |
Կրթություն | Բելգրադի համալսարան |
Ազդվել է | Կարլ Մարքս և Նիկոլայ Չեռնիշևսկի |
Մասնագիտություն | փիլիսոփա, քաղաքական ակտիվիստ, գրական քննադատ, տնտեսագետ, քաղաքական գործիչ և գրող |
Աշխատավայր | Բելգրադի համալսարան |
Svetozar Marković Վիքիպահեստում |
Մարկովիչի աշխարհայացքի վրա մեծ ազդեցություն են ունեցել ռուս հեղափոխական դեմոկրատների (հատկապես Նիկոլայ Չեռնիշևսկու) գաղափարները։ Մարկովիչի հայացքների հիմքը մատերիալիզմն է, որին, սակայն, բնորոշ են մարդաբանական մատերիալիզմի որոշ սահմանափակություններ։ Հասարակական երևույթների ըմբռնման հարցում իդեալիստ էր։ Ենթադրում էր, որ անցումը սոցիալիզմին հնարավոր է կիսանահապետականի (գերդաստանի) միջոցով։ Պատմության զարգացման շարժիչ է համարել ժողովրդին, դեմոկրատական հանրապետության հաստատումը կապել է գյուղացիական հեղափոխության հետ։ Մարկովիչը սկզբնավորել է Սերբիայի մատերիալիստական գեղագիտությունը և քննադատական ռեալիզմը։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Historische Lexikon der Schweiz, Dictionnaire historique de la Suisse, Dizionario storico della Svizzera (գերմ.) — Bern: 1998.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Маркович Светозар // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սվետոզար Մարկովիչ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 325)։ |