Սվետլանա Սուրգանովա
Սվետլանա Սուրգանովան (ռուս.՝ Светла́на Сурга́нова, նոյեմբերի 14, 1968, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ժամանակակից ռոք երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ և դերասան։ 1993-2002 թվականներին եղել է ռուսական Ночные снайперы ռոք խմբի հիմնադիր և ջութակահար, իսկ 2003 թվականից մինչև օրս Сурганова и Оркестр ռոք խմբի հիմնադիրն ու ղեկավարն է։
Սվետլանա Սուրգանովա | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Светлана Сурганова |
Ծնվել է | նոյեմբերի 14, 1968 (55 տարեկան) Լենինգրադ, ԽՍՀՄ |
Երկիր | Ռուսաստան |
Ժանրեր | ռոք, լատինո, թրիփ հոփ, էլեկտրոնիկ ռոք, ջազ |
Մասնագիտություն | երաժիշտ, բանաստեղծ, երգչուհի |
Գործիքներ | ջութակ, Ակուստիկ կիթառ, Էլեկտրակիթառ, դափ, cocktail shaker?, վոկալ և shaker? |
Գործունեություն | 1983–այժմ |
Կապված | «Ночные снайперы», «Сурганова и Оркестр» |
Կայք | surganova.su |
Svetlana Surganova Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Մանկությունը և պատանեկությունը խմբագրել
Ծնվել է 1968 թվականի նոյեմբերի 14-ին Լենինգրադում։ Իր իրական ծնողներին երբեք չի տեսել[1]։ Կենսաբանական մայրը նրան մանկատուն է հանձնել ծնվելուց անմիջապես հետո[2]։ Ստվետլանային երեք տարեկանում որդեգրել է Սուրգանովա Լիա Դավիդովնան՝ փոխելով Սվետլանայի Վլասովա ազգանունը Սվետլանա Սուրգանովայի։ Կրթությունը ստացել է Լենինգրադի թիվ 163 միջնակարգ դպրոցում, դրան զուգահեռ ավատել է երաժշտական դպրոցի ջութակի բաժինը։ Այնուհետև ուսումը շարունակել և ավարտել է Լենդինգրադի բժշկական համալսարանի մանկաբուժական բաժինը։ Նա ունի մանկաբույժի դիպլոմ։
Ստեղծագործական կյանք խմբագրել
Սվետլանան սկսել է ստեղծագործել վաղ տարիքից և 14 տարեկանում արդեն գրել է իր հանրահայտ «Дождик» (1983), «22 часа разлуки» (1985), «Музыка» (1985), «Время» (1986) և այլ երգեր։ 9-րդ դասարանում հիմնում է իր առաջին ռոք խումբը, որի անունն էր «Камертон»։
Սվետլանայի մասնակցությամբ երկրորդ ռոք խումբը, «Лига»-ն, ստեղծվում է բժշկական համալսարանում ուսանելու տարիներին։ Այս խումբը շուտով բավականին հայտնի է դառնում Լենինգրադի երաժշտական միջոցառումների ու փառատոների շրջանում։ Այնուհետև Սվետլանան համագործակցում է Պյոտր Մալախովսկու, Սվետլանա Գոլուբևայի և մի քանի այլ հայտնի ժամանակակից ռոք երաժիշտների հետ։
Ночные Снайперы խմբագրել
1993 թվականի օգոստոսի 19-ին Սվետլանան ծանոթանում է Դիանա Արբենինայի հետ և գրեթե անմիջապես որոշվում է ստեղծել ռոք խումբ, անվանելով այն «Ночные Снайперы»: Սկզբնական շրջանում խումբը ակուստիկ դուետ էր, սակայն հետագայում ընդլայնվեց և դարձավ էլեկտրական ռոք խումբ։ Այս խմբում Սվետլանան մասնակցել է հետևյալ ալբոմների ձայնագրություններին, որտեղ հանդես է եկել որպես ջութակահար, կիթառահար,վոկալ և բեք վոկալ․ «Капля дёгтя в бочке мёда», «Детский лепет», «Алмазный британец»,«Канарский», «Рубеж», «Живой» (ջութակ, կիթառ, վոկալ, բեք վոկալ) և «Цунами» (ջութակ)։ Երգերից բացի Սվետլանա Սուրգանովան և Դիանա Արբենինան հրատարակել են բանաստեղծությունների երկու ժողովածու՝ «Дрянь» և «Цель», իհքնահրատ ֆորմատով։ 2002 թվականի դեկտեմբերի 17-ին Սուրգանովան, Արբենինայի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով ստիպված է եղել լքել խումբը։ Սվետլանան և Դիանան եղել են զուգընկերներ ինը տարի։
Сурганова и Оркестр խմբագրել
Սուրգանովան 2003 թվականին հիմնում է «Сурганова и Оркестр» ռոք խումբը։ Իր հիմնադրման օրից ի վեր խումբը արդեն թողարկել է 12 ստուդիական ալբոմ․ «Неужели не я», «Живой», «Корабли», «Возлюбленная Шопена», «КругоСветка», «Соль», «Проверено временем. Часть 1. Вечное движение», «Чужие как свои», «Увидимся скоро»: Այս խումբը ներկայումս Ռուսաստանում ամենաակտիվ համերգային գրաֆիկ ունեցող ռոք խմբերից է։ Յուրաքանչյուր տարի խումբը համերգներ է ունենում Ռուսաստանի ավելի քան 100 քաղաքներում։
Աննա Ախմատովայի ծննդյան 120 ամյակի առթիվ Սվետլանան համերգներ է ունենում Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, այնհուհետև աուդիոգիրք է ձայնագրում՝ արտասանելով Ախմատովայի մի քանի տասնյակ բանաստեղծություններ։ Սվետլանան նաև հանդես է եկել որպես դերասան երկու մոնո թատրոններում։ 2015 թվականի հոկտեմբերից լատվիացի դերասանուհի Սվետլանա Իվաննիկովայի հետ խաղում է «Моя счастливая жизнь» մոնոթատրոնում, որը քննարկում է այն բոլոր խնդիրները, որոնք ունենում են կանայք՝ ապրելով պատրիարխալ ավանդական հասարակություններում։
Անձնական կյանք խմբագրել
Սվետլանա Սուրգանովան նույնասեռական է և բազմիցս հանդես է եկել Սանկտ Պետերբուրգի ամենամյա ԼԳԲՏ ֆիլմերի մրցույթին որպես ընտրող ժյուրիի անդամ։