Սվետլանա Գրիգորյան (բժիշկ)

հայ բժիշկ, սրտաբան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սվետլանա Գրիգորյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գրիգորյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սվետլանա Վիկտորի Գրիգորյան (մարտի 8, 1950(1950-03-08)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, սրտաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1989), պրոֆեսոր (1989)։

Սվետլանա Գրիգորյան
Ծնվել էմարտի 8, 1950(1950-03-08)[1] (74 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1972)
Մասնագիտությունսրտաբան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1989) և պրոֆեսոր (1989)
ԱշխատավայրՍրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան

Կենսագրություն խմբագրել

Սվետլանա Գրիգորյանը ծնվել է 1950 թվականին Երևանում։ 1972 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը և աշխատանքի անցել Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտում[2], 1991 թվականից` սրտի ռիթմի խանգարումների բաժանմունքի ղեկավար, 1994 թվականից՝ Առողջապահության ազգային ինստիտուտի կլինիկական սրտաբանության ամբիոնի պրոֆեսոր, 2001 թվականից՝ «Ինտերդիագնոստիկա» ընկերության հիմնադիր-տնօրեն[3]։ Երևանի պետական բժշկական համալսարանի հետբուհական կրթության սրտաբանության ամբիոնի պրոֆեսոր է[4]։

Աշխատանքները վերաբերում են սիրտանոթային հիվանդությունների ախտորոշման ու բուժման ժամանակ սրտի ռիթմի և հաղորդականության խանգարումներին, առանձին հակաառիթմային դեղանյութերի արդյունավետությանը և առաջացրած կողմնակի երևույթներին, շուրջօրյա ռիթմերի ազդեցությանը և հեռաբժշկության հարցերին։ Հեղինակ է շուրջ 120 գիտական աշխատանքների[5]։

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

  • ՀԼԿԵՄ մրցանակ, 1980

Անդամակցություն խմբագրել

  • Ժամանակակենսաբանության եվրոպական միության անդամ, 1986
  • Ժամանակակենսաբանության միջազգային միության անդամ, 1995
  • Եվրոպական սրտաբանների ընկերության անդամ, 1996
  • Առիթմիայի եվրոպական միության աշխատանքային խմբի անդամ, 2000
  • Սրտաբանների եվրոպական միության ընտրյալ անդամ, 2001

Գրականություն խմբագրել

  • Айриян А. П. Армянские учёные-медики // Ер., 1998.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=9455
  2. «Սրտի ռիթմի խանգարումների բաժանմունք | Լևոն Հովհաննիսյանի անվան սրտաբանական գիտահետազոտական ինստիտուտ». cardiology.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 8-ին.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  4. «Սվետլանա Գրիգորյան». www.med-practic.com. Վերցված է 2017 թ․ մարտի 8-ին.
  5. ««ԷԲԲՈՏՏ» դեղագործական ընկերության կազմակերպած սատելիտային սիմպոզիումը սրտաբանների IX վեհաժողովի շրջանակում». www.med-practic.com. Վերցված է 2017 թ․ մարտի 8-ին.