Սվետլանա Ալեքսեևա (ռուս.՝ Светлана Львовна Алексеева, մարտի 16, 1955(1955-03-16), Բեռլին, Արևելյան Գերմանիա), գեղասահքի ռուս մարզիչ, նախկինում՝ խորհրդային գեղասահորդուհի, ԽՍՀՄ գավաթի կրկնակի հաղթող։ Միջազգային կարգի ԽՍՀՄ սպորտի վարպետ, Ռուսաստանի վաստակավոր մարզիչ։

Սվետլանա Ալեքսեևա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝ռուս.՝ Светлана Львовна Алексеева
Մասնագիտացում՝գեղասահորդուհի, սառցի վրա պարող և գեղասահքի մարզիչ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 16, 1955(1955-03-16) (69 տարեկան)
Ծննդավայր՝Բեռլին, Արևելյան Գերմանիա

Կարիերա խմբագրել

 
Սվետլանա Ալեքսեևան (ծայրից՝ աջ) աղջկա՝ Ելենա Կուստարովայի (ձախից) և սաների՝ Եկատերինա Բոբրովայի ու Դմիտրի Սոլովյովի հետ (2010)

Սվետլանա Ալեքսեևան ավարտել է այժմյան Ռուսաստանի պետական ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և զբոսաշրջության պետական ինստիտուտը։ Նրա պարընկերն է եղել Ալեքսանդր Գրիգորևիչ Բոյչուկը, իսկ մարզիչը՝ Վիկտոր Իվանովիչ Ռիժկինը։

Մարզական կարիերայի ավարտից հետո աշխատում է որպես գեղասահքի մարզիչ։ Մասնագիտանում է պարեր սառույցի վրա ձևում։ Տարբեր ժամանակներում Սվետլանա Ալեքսեևան մարզել է այնպիսի պարային զույգերի, ինչպիսիք են՝ Սվետլանա Լյապինան և Գեորգի Սուրը, Ելենա Ռոմանովսկայան և Ալեքսանդր Գրաչևը[1], Անաստասիա Պլատոնովան և Ալեքսանդր Գրաչևը[2], Եկատերինա Ռյազանովան և Ջոնաթան Գուրեյրոն[3], Մարիա և Եվգենի Բորունովները[4]։

Ներկա պահին Սվետլանա Ալեքսեևան աղջկա և նախկին սանուհու՝ Ելենա Կուստարովայի հետ միասին աշխատում է Մոսկոմսպորտի «ՄԴ №2»-ում («Մեդվեդկովո» սպորտային կոմպլեքսի սառույց)։

Սպորտային ձեռքբերումներ խմբագրել

Մրցումներ/մրցաշրջան 1969—1970 1970—1971 1971—1972 1972—1973 1973—1974
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն 4 4 3
«Московские новости» թերթի մրցանակ 3
  • ԽՍՀՄ գավաթ՝ 1974 (Չելյաբինսկ) — 3-րդ հորիզոնական, 1973 (Զապորոժյե) — 1-ին հորիզոնական, 1972 (Գլազով) — 2-րդ հորիզոնական, 1971 (Ուֆա) — 1-ին հորիզոնական, 1969 (Ուֆա) — 2-րդ հորիզոնական,
  • ԽՍՀՄ առաջնություն պատանիների կարգում՝ 1970 (Բարնաուլ) — 1-ին հորիզոնական։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Е.Романовская и А.Грачёв(անգլ.) Չմշկորդների միջազգային միության պաշտոնական կայքում
  2. А.Платонова и А.Грачёв(անգլ.) Չմշկորդների միջազգային միության պաշտոնական կայքում
  3. Е.Рязанова и Д.Гурейро(անգլ.) Չմշկորդների միջազգային միության պաշտոնական կայքում
  4. М.Борунов и Е.Борунов(անգլ.) Չմշկորդների միջազգային միության պաշտոնական կայքում

Արտաքին հղումներ խմբագրել