Սվանեթական աղ
Սվանեթական աղ (Ջիմ Շվանտե (սվ.), Соль Сванетии, მარილი სვანეთს), ազգագրական համր ֆիլմ (1930 թիվ)։ Ֆիլմի ռեժիսորն է Միխայիլ Կալատոզովը (Կալատոզիշվիլի), որի ամենահայտնի ֆիլմն է բազմաթիվ մրցանակներ շահած՝ «Թռչում են կռունկները» (Летят журавли) գեղարվեստական ֆիլմը։ Մեծ համբավ ստացած ազգագրական Ֆիլմում նկարագրվում է Ուշգուլի համայնքի (Վրաստան) սվան բնակչության կենցաղը մինչև այն ժամանակաշրջանը, երբ Խորհրդային իշխանությունների ջանքերով բնակավայրերը միմյանց կապող ճանապարհներ են կառուցում։ «Սվանեթական աղ» ֆիլմը Միխայիլ Կալատոզովը մոնտաժել է իր երկու տարբեր ֆիլմերից, որից մեկը՝ «Կույրը», նկարահանվում էր որպես գեղարվեստական ֆիլմ, ուստի «Սվանեթական աղ» ֆիլմում կան նաև բեմադրված տեսարաններ։ Ֆիլմը դարձել է տարբեր քննարկումների առիթ՝ թե՛ իրականությանը համապատասխանելու կամ չհամապատասխանելու առումով, թե՛ նոր կինոլեզու ստեղծելու տեսանկյունից[3]։ Ֆիլմի տևողությունը մոտ 50 րոպե է։
Սվանեթական աղ ռուս.՝ Соль Сванетии | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | վավերագրական ֆիլմ[1] և համր կինո |
Թվական | 1930 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Միխայիլ Կալատոզով[1] |
Սցենարի հեղինակ | Սերգեյ Տրետյակով |
Օպերատոր | Միխայիլ Կալատոզով |
Մոնտաժ | Վիկտոր Շկլովսկի |
Պատմվածքի վայր | ԽՍՀՄ |
Կինոընկերություն | Վրացֆիլմ |
Տևողություն | 55 րոպե[2] |
Salt for Svanetia Վիքիպահեստում |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0019403/
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ «"Սվանեթական աղ" (Ջիմ Շվանտե (սվ.)" (1930) Ֆիլմի դիտում, ներկայացնող՝ Սաթենիկ Մկրտչյան։ Просмотр фильма "Соль Сванетии", 1930, представляет Сатеник Мкртчян». Eventot. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 2-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սվանեթական աղ» հոդվածին։ |