Սպորտինգ (ֆուտբոլային ակումբ, Լիսաբոն)

«Սպորտինգ» (պորտ.՝ Sporting Clube de Portugal), պորտուգալական ֆուտբոլային ակումբ Լիսաբոն քաղաքից, որը հանդես է գալիս Լիգա Սագրիշում։ Հիմնադրվել է 1906 թվականի հուլիսի 1-ին։ Համարվում է երկրի ամենատիտղոսակիր ակումբներից մեկը։ Պորտուգալիայի 18-ակի չեմպիոն, Գավաթի 16-ակի հաղթող և Սուպերգավաթի 8-ակի մրցանակակիր։ Ակումբի տնային մարզադաշտը համարվում է «Ժոզե Ալվալադեն», որը տեղավորում է 50 049 հանդիսատես։

Պորտուգալիա Սպորտինգ
Ամբողջական անուն Sporting Clube de Portugal
Մականուն(ներ) Առյուծներ (պորտ.՝ Leões)
Կանաչասպիտակներ (պորտ.՝ Verde-e-Brancos) "Արիստոկրատներ" (պորտ.՝ Varistocratas), լիսաբոնցիներ։
Հիմնադրում 1906
Երկիր Պորտուգալիա Պորտուգալիա
Քաղաք Լիսաբոն
Մարզադաշտ Ժոզե Ալվալադե, Լիսաբոն
Տարողունակություն 50 049
Նախագահ Պորտուգալիա Բրունու դի Կարվալյու
Մարզիչ Պորտուգալիա Ժորժի Ժեզուշ
Լիգա Պրիմեյրա
2021-2022 2-րդ
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ

Պատմություն խմբագրել

1906 թվականի հունիսի 1-ը ակումբի պաշտոնական հիմնադրման օրն է։ Սակայն ակումբի պատմությունը սկիզբ է առնում 1902 թվականից, երբ Ֆրանսիշկու և Ժոզե Մարիա Գավազու եղբայրները ստեղծեցին Sporting Club de Belas-ը։ Այդ կազմակերպությունում ֆուտբոլային սեկցիան չէր դիտարկվել, և նրա անդամները միայն մեկ անգամ խաղացին ցուցադրական ֆուտբոլային հանդիպում, տոնի ժամանակ, Սինտրա քաղաքում։ Երկու տարի անց ակումբի հիմքի վրա ստեղծված Campo Grande Football Clube-ը ֆուտբոլի հետ ոչ մի կապ չուներ, չնայած իր անվանը, և զբաղվում էր պարային երեկոների և պիկնիկների կազմակերպմամբ։ Արդյունքում այսպիսի դրությունը հանգեցրեց ակումբի 17 անդամների բողոքին՝ Ժոզե Ալվալադեի գլխավորությամբ, ովքեր 1906 թվականի ապրիլին որոշեցին դուրս գալ կազմից։ Երկուսուկես ամիս անց նրանց կողմից ստեղծվեց Sporting Club do Portugal-ը։ «Սպորտինգի» հիմնադրման մեջ մեծ դեր ունեցավ Ժոզե Ալավալադեի պապիկի ֆինանսական օգնությունը, փաստաբան Ալֆրեդու Աուգուշտու դաշ Նևեշ Օլտրեմանան։ Նորաստեղծ ակումբում բաժիններ ստեղծվեցին սպորտի տարբեր բնագավառներից, իսկ ակումբի հիմնադիրները, հիմնականում Օլտրեմանը, երազում էին այն բանի մասին, որ «Սպորտինգը» ժամանակի ընթացքում կդառնա Եվրոպայի ուժեղագույն ակումբներից մեկը։ «Սպորտինգի» հիմնադիրների պատվախնդրությունը ամրագրվեց ակումբի անվան մեջ, որտեղ քաղաքի նշումի հետ, ինչպես «Բենֆիկայինը», հետևում է ամբողջ երկրի անվանումը։

 
Ժոզե Ալվալադեն

1907 թվականի փետրվարի 3-ին «Սպորտինգն» անցկացրեց իր առաջին ֆուտբոլային խաղը, որի ժամանակ ջախջախվեց «Կրուժ Նեգրայի» (պորտ.՝ Cruz Negra) կողմից՝ 1:5 հաշվով։ Հակառակորդ թիմի խաղացողների մի մասը հետագայում տեղափոխվեց «Սպորտինգ»։ Այդ նույն տարում թիմն ունեցավ զինանշան, գրասենյակ և մարզադաշտ։ Խորհրդանիշի հիմք վերցվեց կառավարության անդամներից մեկի՝ Ֆերնանդու դե Կաշտելու Բրանկուի ազգանվան խորհրդանիշը։ Խորհրդանիշում փոփոխվեց միայն գունավորումը՝ արծաթափայլ-կանաչ-սև։ 1907 թվականի դեկտեմբերի 1-ին «Սպորտինգն» առաջին անգամ հանդիպեց «Բենֆիկայի» հետ և հաղթեց 2:1 հաշվով։ Այդ նույն խաղում «Սպորտինգի» ֆուտբոլիստները առաջին անգամ խաղադաշտ դուրս եկան հաջորդական կանաչ և սպիտակ գծերով խաղաշապիկներով, ինչպես նաև սպիտակ շորտերով, որոնք 1915 թվականին փոխվեցին սևով։

1981-1982 մրցաշրջանում «Սպորտինգը» «ոսկե դուբլ» ձևակերպեց՝ անգլիացի մարզիչ Մալկոլմա Էլլիսոնի գլխավորությամբ հաղթելով ազգային առաջնությունը և գավաթը։ Թվում էր՝ ակումբը կրկին ուժ է հավաքում, սակայն 1980-ականների վերջը և 1990-ականների սկիզբը դարձավ «Սպորտինգի» պատմության ամենավատ շրջանը։

1992 թվականին «Սպորտինգի» նոր նախագահ Ժոզե Սոուզա Սինտրան ակումբ հրավիրեց Անգլիայի հավաքականի նախկին մարզիչ Բոբբի Ռոբսոնին հույս ունենալով, որ նա կկարողանա կրկնել Էլլիսոնի ձեռքբերումը։ Ռոբսոնը «Սպորտինգում» աշխատեց ընդամենը 1,5 տարի, իսկ հետո նրան փոխարինեց Կարլուշ Կեյրուշը՝ Պորտուգալիայի հավաքականի նախկին մարզիչը։ Ակումբը ձգտում էր հասնել երբեմնի փառքին, երբ 1950-ական թվականներին 8 մրցաշրջանից 7-ում հաղթեց Պորտուգալիայի առաջնությունը։

2005 թվականի մայիսի 18-ին 2004-2005 մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակչում «Սպորտինգը» պարտվեց «ԲԿՄԱ»-ին 1:3 հաշվով, որը անցկացվում էր «առյուծների» տնային մարզադաշտ Ժոզե Ալվալադեում։

Ելույթների Վիճակագրություն խմբագրել

Ներքին առաջնություններում Եվրոպայի ամենաստաբիլ ակումբը. երբեք 5-րդ հորիզոնականից ներքև չի հայտնվել։ Սակայն այդ ավանդույթը խախտվեց 2012-2013 մրցաշրջանում, երբ «առյուծները» Սագրիշ Լիգայում զբաղեցրեցին 7-րդ տեղը։

Ձեռքբերումներ խմբագրել

Ազգային խմբագրել

Տարածաշրջանային մրցաշարեր խմբագրել

  • Լիսաբոնի չեմպիոն (18 - ռեկորդ). 1914/15, 1918/19, 1921/22, 1922/23, 1924/25, 1927/28, 1930/31, 1933/34, 1934/35, 1935/36, 1936/37, 1937/38, 1938/39, 1940/41, 1941/42, 1942/43, 1944/45, 1946/47:
  • Լիսաբոնի գավաթ (31 - ռեկորդ)։ 1914/15, 1915/16, 1916/17, 1921/22, 1922/23, 1924/25, 1927/28, 1930/31, 1933/34, 1934/35, 1935/36, 1936/37, 1937/38, 1938/39, 1940/41, 1941/42, 1942/43, 1944/45, 1946/47 1947/48, 1948/49, 1949/50, 1961/62, 1963/64, 1965/66, 1970/71, 1984/85, 1990/91, 1991/92, 2012/13, 2013/14:

Եվրոպական մրցաշարեր խմբագրել

ՈՒԵՖԱ-ի գավաթի հաղթողների գավաթ

ՈՒԵՖԱ-ի գավաթ

Եվրոպական չեմպիոնների գավաթ

  • 1/4 եզրափակիչ (2). 1982/83

Լատինական գավաթ

Գլխավոր մարզիչներ խմբագրել

Հայտնի խաղացողներ խմբագրել

Ակումբի ռեկորդակիրներ խաղերի քանակով խմբագրել

Տվյալները՝ 2015 թվականի օգոստոսի 17-ի դրությամբ:

# País Nome Período Jogos
1   Իլարիու դա Կոնսենսայ 1958-1973 453
2   Մանուել Ֆերնանդեշ 1975-1987 434
3   Ժուան Ազևեդու 1935-1952 407
4   Մանուել Վաշկեշ 1946-1958 355
5   Անդերսոն Պոլգա[1] 2003-2014 342
6   Ժոզե Կարլուշ դա Սիլվա 1962-1974 339
7   Մանուել Վաշկեշ[2] 1946-1958 334
8   Վիկտոր Դամաշ 1966-1976 и 1984-1989 332
9   Ռուի Պատրիսիու[3] 2006- 329
10   Ֆերնանդու Պեյրոտեու 1937-1949 322
  Ալբանու 1943-1957

Ակումբի լավագույն ռմբարկուներ խմբագրել

Տվյալները՝ 2014 թվականի հոկտեմբերի 18-ի տվյալներով:

# Երկիր Խաղացող Ժամանակաշրջան Գոլեր
1   Ֆերնանդու Պեյրոտեու 1937-1949 529[4]
2   Մանուել Ֆերնանդեշ 1975-1987 342[5]
3   Անտոնիու Ժեզուշ Կորեյա 1943-1953 254[6]
4   Մանուել Վաշկեշ 1946-1958 225
5   Մանուել Սուեյրու 1934-1945 208
6   Ռույ Ժորդան 1977-1986 187[7]
7     Լիեդսոն 2003-2011 174
8   Ալբանու 1943-1957 162
9   Էրնեստու Ֆիգեյրեդու 1960-1968 147
10   Ժուան Լոուրենսու 1964-1972 142
11   Ժոզե Տրավասուշ 1946-1959 129

«Սպորտինգի» խաղացողները միջազգային խոշոր մրցաշարերում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Anderson Polga :: Anderson Corrêa Polga ::
  2. Manuel Vasques :: Manuel Soeiro Vasques ::
  3. Rui Patrício :: Rui Pedro dos Santos Patrício :: Sporting
  4. Imortais do futebol. «CRAQUE IMORTAL – PEYROTEO». Վերցված է 26 августа 2015-ին.
  5. Sporting Lisboa. «Biografias – Manuel Fernandes». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 26 августа 2015-ին.
  6. Sporting Lisboa. «Biografias – Jesus Correia». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 26 августа 2015-ին.
  7. Sporting Lisboa. «Biografias – Jordão». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 26 августа 2015-ին.

Արտաքին հղումներ խմբագրել