Սպորտն Էստոնիայում մեծ դեր է խաղում երկրի մշակույթում։ Էստոնիան որպես առանձին պետություն առաջին անգամ ամառային Օլիմպիական խաղերին խաղերին մասնակցել է 1920 թ.՝ չնայած Ազգային օլիմպիական կոմիտեն ստեղծվել է 1923 թ.։ Էստոնացի մարզիկները մասնակցություն են ունեցել բոլոր Օլիմպիական խաղերին՝ մինչ երկիրը 1940 թ. կմիանար Խորհրդային միությանը։ 1980 թ. Ամառային օլիմպիական խաղերի առագաստային սպորտ մարզաձևն անց կացվեց մայրաքաղաք Տալլինում։ Էստոնիան իր օլիմպիական մեդալների մեծամասնությունը վաստակել է ծանրամարտի, ըմբշամարտի և դահուկավազքի մրցումներում[1]։ Էստոնացի ամենաբարձր ցուցանիշ ունեցող թենիսիստուհին Կայա Կանեպին է, ով 2008 թ. Ֆրանսիայի թենիսի բաց առաջնության ժամանակ հասավ մինչև քառորդ եզրափակիչ։

Թեթև աթլետիկա խմբագրել

Ինչպես ցույց են տալիս ոչ վաղ հաջողությունները՝ թեթև աթլետիկան մեծ ճանաչում ստացող մարզաձև է արդեն էստոնացիների շրջանում։ Յուրի Լոսմանը 1920 թ. Օլիմպիական խաղերի մարաթոնում երկրորդն էր։ Ալեքսանդր Կլյումբերգ-Կոլմպերեն տղամարդկանց տասնամարտում բրոնզե մեդալ է շահել 1924 թ.։ 2000 թվականից սկսած ամեն տարի անընդմեջ Էստոնիան նվաճել է միջազգային մակարդակի մեկ մեդալ 2000-2009 թթ.։ Մինչ այդ Էրկի Նոոլը 1998 թ. նվաճել էր ոսկե մեդալ։

Բասկետբոլ խմբագրել

Էստոնիայի բասկետբոլի ազգային հավաքականը 1936 թ. մասնակցել է Ամառային օլիմպիական խաղերին։ Էստոնիան նաև որակավորված է եղել ՖԻԲԱ ԵվրոԲասկետ 2015-ին։

Ծովափնյա վոլեյբոլ խմբագրել

  • Քրիստիան Կայսը և Ռիվո Վեսիկը խաղացել են ՖԻՎԲ միջազգային մրցաշարում։ 2007 թ. նրանք հաղթեցին Զագրեբի բաց առաջնությունը և մասնակցեցին 2008 թ. Օլիմպիական խաղերին։

Կրիկետ խմբագրել

Էստոնիան համարվում է խաղի յուրօրինակ մշակված ձևի՝ սառույցի կրիկետի հայրենիքը։ Սառույցի կրիկետի աշխարհի առաջնությունը ամեն տարի անց է կացվում Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում և խաղում են սառած լճի մակերևույթի վրա։ 2007 թ. ստեղծվել է Էստոնիայի կրիկետի միությունը։

Հեծանվային սպորտ խմբագրել

  • Յաան Կիրսիպուուն Էստոնիայի լավագույն հեծանվային մրցարշավորդն է եղել։ Նա 4 անգամ հաղթել է «Տուր դե Ֆրանս» և 1 անգամ «Իսպանիայի վուելտա» մրցաշարերը։ Յաան Կիրսիպուուն նաև ստացել է հնարավորություն կրելու դեղին շապիկ 1999 թ. «Տուր դե Ֆրանսի» ընթացքում։
  • Ռեյն Տաարամյաեն ավարտել է 2011 թ. «Տուր դե Ֆրանս» մրցաշարը 11-րդ տեղով և հաղթել է 2011 թ. 14-րդ «Իսպանիայի վուելտա» հեծանվամրցույթը։ Նա նաև արժանացել է սպիտակ շապիկի 2012 թ. «Տուր դե Ֆրանսի» ժամանակ։
  • Էրիկա Սալումյաեն էստոնացի հեծանվորդ է, ով նվաճել է Էստոնիայի առաջին ոսկե մեդալը 1991 թ. անկախությունից հետո։
  • Աավո Պիկուուսը 1976 թ. նվաճել է ոսկե մեդալ Խորհրդային Միության թիմի կազմում։

Սուսերամարտ խմբագրել

Վերջին տասնամյակներում Էստոնիան հաջողություն է գրանցում սուսերային մրցամարտի ոլորտում։ Օկսանա Յերմակովան առաջին էստոնացին է, ով դարձել է սուսերամարտի աշխարհի չեմպիոն՝ 1993 թ. գերմանական Էսսեն քաղաքում հաղթելով սուսերամարտի կանանց անհատական մրցախաղերում։ Իրինա Էմբրիխը նախորդ մի քանի տարիներին նվաճել է մի շարք մեդալներ, բայց չի անցել 2008 թ. Օլիմպիական խաղերի որակավորման փուլը։ Նիկոլայ Նովոսյոլովը եղել է միակ էստոնացի սուսերամարտիկը, ով մասնակցել է 2008 թ. Օլիմպիադային և 2010 ու 2013 թթ. դարձել է աշխարհի չեմպիոն։ 2013 թ. առաջնությանը Յուլիա Բելյայեվան ևս նվաճել է ոսկե մեդալ։

Էստոնիան ընդհանուր հաշվով նվաճել է Սուսերամարտի աշխարհի առաջնության 12 մեդալ և մի քանի Սուսերամարտի Եվրոպայի առաջնության մեդալ։

  • Էստոնացի հայտնի սուսերամարտիկներ են Օկսանա Յերմակովան, Նիկոլայ Նովոսյոլովը, Իրինա Էմբրիխը, Սվեն Յարվեն, Կաիդո Կաաբերման և Մաարիկա Վիսուն։

Գնդակով հոկեյ խմբագրել

Գնդակով հոկեյը ճանաչում է նվաճել Էստոնիայում՝ շնորհիվ տղամարդկանց հավաքականի ոչ վաղ հաջողությունների։ Էստոնիայի ազգային գնդակով հոկեյի հավաքականը ավարտեց 2008 թ. աշխարհի առաջնությունը 8-րդ տեղով, 2010 թ. հասավ մինչև քառորդ եզրափակիչ և որակավորվեց մասնակցելու 2012 թ, առաջնությանը։

Ֆուտբոլ խմբագրել

Ֆուտբոլն Էստոնիայում ամենատարածված սպորտաձևերից է՝ չնայած նվաճված կոչումների բացակայությանը։ 2012 թ. Էստոնիայի ֆուտբոլի ազգային հավաքականը մասնակցեց Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլին, դուրս գալու փլեյ-օֆֆ՝ խաղալով Իռլանդիայի դեմ։

Ավտոարշավ խմբագրել

  • Մարկո Ասմերը էստոնացի ավտոարշավորդ է, ում կարիերայում հիշատակելի է բաց գլխաթափքով մեքենաների ֆորմուլային տիպի ավտոարշավի Բրիտանական Ֆորմուլա 3 մրցաշարի 2007 թ. տիտղոսը։ Ասմերը նաև առաջին էստոնացին է, ով փորձարկել է Ֆորմուլա 1 ավտոմեքենան։
  • Էստոնացի ավտոարշավորդ Կեվին Կորյուսը 2010 թ. հաղթել է Ֆորմուլա Ռենո 2.0 Եվրոգավաթի մրցաշարը։

Տափօղակով հոկեյ խմբագրել

Տափօղակով հոկեյը տարածված սպորտաձև չէ Էստոնիայում։ Էստոնիայի տափօղակով հոկեյի ազգային հավաքականը ներկայումս աշխարհում 26-րդ տեղն է գրավում։

Ակադեմիական թիավարություն խմբագրել

Ակադեմիական թիավարությունը բավականին ճանաչված է Էստոնիայում։ Պատճառներից մեկը Յուրի Յաանսոնն է, բայց Էստոնիայում կան նաև շատ այլ հայտնի թիավարներ։ 2004-2009 թթ. ամեն տարի բարձրակարգ միջազգային մրցույթներում Էստոնիան նվաճել է 1-ական մեդալ։

Ձյուդո խմբագրել

Ձյուդոն Էստոնիայի ամենահաջողված սպորտաձևերից է։ 1996 թվականից սկսած՝ Էստոնիան նվաճել է 21 մեդալ միջազգային մրցաշարերում։

  • 3 օլիմպիական մեդալ
    • 3 բրոնզե մեդալ՝ 2000, 2004
  • 4 Ձյուդոյի աշխարհի առաջնության մեդալ
    • 3 արծաթե մեդալ՝ 1999, 2001, 2003 և բրոնզե մեդալ՝ 2003
  • 14 Ձյուդոյի Եվրոպայի առաջնության մեդալ
  • Վերջին տարիներին Ինդրեկ Պերտելսոնը, Ալեքսեյ Բուդիլինը և Մարտին Պադարը Էստոնիայի ամենահայտնի ձյուդոիստներն են։

Առագաստային սպորտ խմբագրել

Տինու Տինիստե և Տոմաս Տինիստե երկվորյակ եղբայրները անընդմեջ մասնակցել են 4 ամառային Օլիմպիական խաղերի՝ սկսած 1988 թ.։ Նրանք շահել են արծաթե մեդալ (ԽՍՀՄ-ի համար, 1988 թ.) և բրոնզե մեդալ (Էստոնիայի համար, 1992 թ.) տղամարդկանց 470 կարգում։

Լող խմբագրել

  • Լողը տարածված սպորտաձև է էստոնացիների շրջանում։ Վերջին տասնամյակում էստոնացի աթլետները ունեցել են որոշակի հաջողություններ՝ շահելով մեդալներ կարճ տարածության լողի Եվրոպայի առաջնություն։ Ինդրեկ Սեին, Ջեյն Տրեպը, Տրին Ալյանդը և Մարտի Ալյանդը նվաճել են մի շարք մեդալներ վերջին տարիներին։
  • Տրին Ալյանդը երկար տարածության լողի հաղթահարման մեդալ է նվաճել Էստոնիայի համար Դեբրեցենի Եվրոպայի 2012 թ. առաջնության ժամանակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Xinhua News Agency – Ethiopian makes Winter Olympic history, Russian Pyleva banned – By sportswriter Xie Peilin – 18 February 2006 – [1]