Դանիայի սպորտ
Մարզաձև | Անդամներ (բն. %) |
---|---|
Ֆուտբոլ | 313 674 (5,7%) |
Գոլֆ | 149 509 (2,7%) |
Ջրային սպորտ (լող և այլն) | 124 366 (2,3%) |
Հանդբոլ | 121 953 (2,2%) |
Մարմնամարզություն | 112 251 (2,0%) |
Բադմինթոն | 100 508 (1,8%) |
Ձիասպորտ | 78 508 (1,4%) |
Թենիս | 59 880 (1,1%) |
Առագաստային սպորտ | 59 348 (1,1%) |
Հրաձգություն | 52 540 (1,0%) |
Սպորտը Դանիայում բազմազան է։ Ազգային սպորտը ֆուտբոլն է, առավել ուշագրավ արդյունքներն են այս ձևում վեց անգամ անընդմեջ Եվրոպայի առաջնության որակավորման փուլն անցնելն (1984-2004) և 1992 թ. առաջնությունում հաղթելն է։ Այլ էական նվաճումների թվում մտնում են հաղթանակը Կոնֆեդերացիաների գավաթում 1995 թվականին և 1998 աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ հասնելը։
Վերջին տարիներին, Դանիան լավ հանդես է գալիս հեծանվավազքում, Բյարնե Ռիիսն հաղթեց 1996 թվականին Տուր դե Ֆրանսում և Մայքլ Ռասմուսենը հասավ Սարերի Թագավոր կարգավիճակի, 2005 և 2006 թթ.։ Այլ հանրաճանաչ մարզաձևերի մեջ մտնում են գոլֆը, թենիսը, որտեղ դանիացիները հաջող են հանդես գալիս, բադմինտոնն, հանդբոլը, սեղանի թենիսը և մարմնամարզության տարբեր ձևերը։ Այս վերը նշված բոլոր ձևերում Դանիան ունի աշխարհի կամ օլիմպիական մեդալակիր։
Հունվարի 2012 թ օրոք, հանդբոլի ազգային հավաքականը ներկայիս տիրող եվրոպական չեմպիոնն և Եվրոպայի առաջնության պատմությունում ամենից շատ մեդալներ նվաճած թիմն է ընդհանուր նվաճելով հինգ մեդալներ, որոնցից երկուսը ոսկե մեդալ (2008, 2012) և երեքը բրոնզե մեդալ (2002, 2004 և 2006 թ.)։
Դանիայի ազգային մարզադաշտը Պարկեն մարզադաշտն է։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Om DIF - Medlemstal Արխիվացված 2007-07-16 Wayback Machine, The National Olympic Committee and Sports Confederation of Denmark