Սպորտային համազգեստը (անգլ.՝ Tracksuit) բաղկացած է երկու մասից` տաբատից և բաճկոնից։ Տաբատը ունենում է ռեզինե գոտկատեղ, իսկ բաճկոնը սովորաբար փակվում է կայծակաճարմանդով։ Այն ի սկզբանե նախատեսված է եղել սպորտով զբաղվելու համար և հիմնականում օգտագործվել է այն մարզիկների կողմից, ովքեր հագնում են դա իրենց մրցութային հագուստի վրայից (օրինակ՝ վազքի վերնաշապիկի կամ լողազգեստի) և հանում մրցումից առաջ։ Ներկա ժամանակներում սպորտային համազգեստը լայն տարածում է գտել նաև այլ նպատակների համար[1]։

Տղամարդը վազում է սպորտային համազգեստով

Պատմություն խմբագրել

Առաջին սպորտային համազգեստները արտադրվել են 1930-ականներին, իսկ ավելի մեծ ճանաչում են գտել Ադիդաս ընկերության շնորհիվ` 1960-ականների վերջին[2]։ Այն ավելի լայն տարածում գտավ 1975 թվականին և պատրաստվում էր բամբակից, պոլիեսթերից, կարի կտորից կամ խառնուրդից։ 1970-ականների վերջերին վիլյուրը այնքան ճանաչում ձեռք բերեց, որ դարձավ համազգեստի գործվածքների ամենաօգտագործվող ձևը։ Համազգեստը կրելու թրենդը շարունակվեց մինչև 1980-ականների սկիզբը, մինչև տասնամյակի վերջում դրան փոխարինելու եկավ գույնզգույն շելսյութը (անգլ.՝ Shellsuit), որը պատրաստված էր նեյլոնից[3]։ Շելսյութի թրենդը տևեց ընդամենը մի քանի տարի և դուրս եկավ նորաձևությունից[2]։

1990-ականների վերջերին սպորտային համազգեստը կրկին վերադարձավ նորաձևություն` արդեն նաև որպես առօրյա հագուստ։ Արտադրողները սկսեցին համազգեստի տաբատն ու բաճկոնը վաճառել նաև առանձին։ 2000-ականների սկզբին այն լայնորեն օգտագործվում էր հիփ հոփ մշակույթում, իսկ 2010-ականներից էլ ավելի լայն տարածում գտավ` սպորտային հագուստի թրենդով պայմանավորված[4][5]։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Craik, Jennifer (2005). Uniforms Exposed (Dress, Body, Culture). Oxford, UK: Berg Publishers. էջ 171. ISBN 978-1-85973-804-7.
  2. 2,0 2,1 «The Tracksuit Has Been Evolving For Almost a Century». Vice. 2021 թ․ մարտի 18. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
  3. «Fitness Fashion History after 1960». Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
  4. «Celebrities Wearing Tracksuits». The Cut. 2018 թ․ փետրվարի 15. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
  5. «The Athleisure Trend Isn't Taking A Rest». Forbes. 2018 թ․ փետրվարի 9. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.