Սպիտակ գիշերվա գույնի լիմուզին

«Սպիտակ գիշերվա գույնի լիմուզին» (լատիշ․՝ Limuzīns Jāņu nakts krāsā, բառացի՝ «Յանի գիշերվա գույնի լիմուզին», ռուս.՝ «Лимузин цвета белой ночи»), 1981 թվականի խորհրդային կինոկատակերգություն, որը նկարահանել է ռեժիսոր Յանիս Սթրեյչը[2] Ռիգայի կինոստուդիայում Մարա Սվիրեի սցենարով[3]։ 1981 թվականին ֆիլմն արժանացել է Լատվիայի Լիելայս Կրիստապսի անվան ազգային կինոմրցանակին[4]։ Ֆիլմը ներառված է Լատվիայի Մշակութային կանոնում և ճանաչվել է բոլոր ժամանակների լավագույն լատվիական ֆիլմ՝ ժողովրդական քվեարկության արդյունքներով[5]։ Ամեն տարի հեռուստատեսությամբ ցուցադրվում է ամառային արևադարձի օրը՝ Յանի տոնից առաջ, որը Լատվիայում ազգային տոն է։ Ֆիլմը պատմում է ութսունամյա ծեր կնոջ ժառանգության համար երկու ազգակցական ընտանիքների պայքարի մասին՝ զավեշտական ու ռոմանտիկ իրադարձությունների միջոցով։

Սպիտակ գիշերվա գույնի լիմուզին
ռուս.՝ Лимузин цвета белой ночи
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոկատակերգություն[1] և ռոմանտիկ ֆիլմ
Թվական1981
Լեզուլատիշերեն և ռուսերեն
ՌեժիսորՅանիս Ստրեյչ
ԴերակատարներՈւլդիս Դումպիս, Լիլիտա Բերզին, Olga Dreģe?, Բայբա Ինդրիկսոնե, Boleslavs Ruzhs?, Գունդարս Աբոլինշ և Diāna Zande?
ԵրաժշտությունՌայմոնդ Պաուլս
ԿինոընկերությունՌիգայի կինոստուդիա
Տևողություն79 րոպե

Սյուժե խմբագրել

Մորաքույր Միրտան ապրում է հեռավոր ֆերմայում։ Մի անգամ մանրի փոխարեն տեղական խանութում նրան տալիս են վիճակախաղի տոմս։ Անսպասելիորեն նա շահում է, և տարեց տիկինը միանգամից դառնում է նոր «Ժիգուլու» տիրուհի։

Հյուր են գալիս հարազատները, որոնցից յուրաքանչյուրը երազում է ժառանգություն ստանալ ցանկալի մեքենան։ Էրիկը, որը սկզբում չհայտարարված մրցավազքի առաջատարն է, նահանջում է՝ թեթևամիտ կապի մեջ մտնելով գլխավոր մրցակիցների դստեր հետ։

Մրցանակի հավակնող հարևանները հրաժարվում են պայքարից բարոյական մղումներից ելնելով, և տարեց կինը երկար մտորումներից հետո «Ժիգուլին» տալիս է իր առաջին սիրուն՝ ծեր ամուրի Ֆիգալին[6][7]։

Դերերում խմբագրել

  • Լիլիտա ԲերզինյաՄիրտա Կարլովնա Սակնիտե
  • Օլգա Դրեգե – Դագնիա
  • Ուլդիս Դումպիս – Էրիկ Տուտեր
  • Բայբա Ինդրիկսոնե – Օլիտա Սպրեսլինյա
  • Բոլեսլավ Ռուժս – Վիկտոր, ավտոբուսի վարորդ
  • Լիգա Լիեպինյա – Վերոնիկա
  • Ռոմուալդս Անցանս – Յազեպ Գիլուչ
  • Գունդարս ԱբոլինշՈւգիս
  • Յանիս Սթրեյչ – Յանիս
  • Էվալդս ՎալտերսԱլֆրեդ Միկելևիչ Ֆիգալ
  • Դիանա Զանդե – Լասմա Սպրեսլինյա
  • Թալիվալդիս Աբոլինշ – Միրտա Կարլովնայի հարևանը
  • Վերա Սինգաևսկայա – էպիզոդ

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Մարա Սվիրե
  • Բեմադրող ռեժիսոր՝ Յանիս Սթրեյչ
  • Բեմադրող օպերատոր՝ Հարի Կուկելս
  • Բեմադրող նկարիչ՝ Վասիլի Մասս
  • Կոմպոզիտոր՝ Ռայմոնդ Պաուլս
  • Հնչյունային ռեժիսոր՝ Գլեբ Կորոտեև

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.imdb.com/title/tt0469785/
  2. Rietuma, Dita. «Limuzīns Jāņu nakts krāsā, spēlfilma». letonika.lv (լատվիերեն). Tilde. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին.
  3. Streics, Janis (1981 թ․ ապրիլի 13), A Limousine the Colour of Midsummer's Eve, Lilita Berzina, Olga Drege, Uldis Dumpis, Վերցված է 2018 թ․ հունիսի 12-ին
  4. Lielajam Kristapam - 50!
  5. Film "A Limousine the Colour of Midsummer's Eve", 1981, by Director Jānis Streičs (1936). Latvian Culture Canon
  6. «Limuzīns Jāņu nakts krāsā» (անգլերեն). Valters un Rapa. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 12-ին.
  7. «A LIMOUSINE THE COLOUR OF MIDSUMMER'S EVE». www.bestbaltic.eu (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 12-ին.