Այս հոդվածը 1932 թ. ֆիլմի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Սպիով դեմքը (այլ կիրառումներ)։

«Սպիով դեմքը», 1932 թվականին ռեժիսոր Հովարդ Հոուքսի նկարահանած գանգստերական ֆիլմ։

Սպիով դեմքը
անգլ.՝ Scarface
ԵրկիրԱՄՆ
Ժանրդրամա[1][2], քրեական ֆիլմ[1], մարտաֆիլմ և վեպի էկրանավորում
Թեմաանհաջող ընտանիք
ՀիմքScarface?
Թվական1932, մարտի 31, 1932[3], ապրիլի 9, 1932[3] և ապրիլի 29, 1932[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՀովարդ Հոուքս[1][4][5][…] և Ռիչարդ Ռոսոն[1][6][2]
ՊրոդյուսերՀովարդ Հոուքս և Հովարդ Հյուզ
Սցենարի հեղինակԲեն Հեքթ, Հովարդ Հոուքս, Seton I. Miller?, W. R. Burnett? և John Lee Mahin?
ԴերակատարներՊոլ Մունի[7][4][5][…], Ջորջ Ռաֆտ[7][4][5][…], Ann Dvorak?[7][4][5][…], Քարեն Մորլի[7][4][2][…], Բորիս Կառլոֆ[7][4][5][…], Հենրի Արմետտա[7][8], Ջին Հարլոու[7], Հովարդ Հոուքս[7], Դենիս Օ'Քիֆ[7], C. Henry Gordon?[7][5][2][…], Թուլի Մարշալ[7][2][8], Էդվին Մաքսվել[7][5][6][…], Ջինո Կոռադո[7][6][8], Դուգլաս Ուոլթոն[7][6], Ֆրենսիս Ֆորդ[7], Հենք Ման[7], Օսգուդ Փերքինս[7][4][5][…], Paul Fix?[7], Փերնել Փրաթ[7][6][2][…], Վինս Բառնեթ[7][5][2][…], Brandon Hurst?[9], Չարլզ Սալիվան[9], Ուիլյամ Բ․ Դևիդսոն[9], Հարրի Թենբրուք[9], Eugenie Besserer?[9], John Lee Mahin?[9], Էլինոր Վանդերվեյեր[9], Maurice Black?[9] և Nick Thompson?[9]
ՕպերատորԼի Գարմս
ԵրաժշտությունShelton Brooks?
ՄոնտաժԷդվարդ Քերթիս
Պատմվածքի վայրՉիկագո
Տևողություն93 րոպե
Բյուջե800 000 $
 Scarface (1932 film) Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Ֆիլմը սկսվում է Չիկագոյի Սաութ-Սայդ թաղամասի քրեական աշխարհի պարագլխի սպանությունով։ Ամեն ինչ տանում է նրան, որ սպանությունը կատարվել է նրա թիկնապահ, իտալոամերիկացի Տոնի Կամոնտեի կողմից։ Սպանության պատվիրատուն մեկ այլ քրեական հեղինակություն բոս Ջոննի Լովոն է, ով դրանից հետո առաջարկում է Տոնիին դառնալ իր «աջ թևը»։

Ոչ սովորական դաժանությամբ Տոնին հաստատում է իր հեղինակությունն այդ թաղամասում, իսկ այդ ընթացքում փորձում է սիրավեպի մեջ մտնել Լովոյի ընկերուհու՝ Պոպպի հետ։ Չանսալով Ջոննի Լովոյի հեղինակությանը, նա փորձում է իր ձեռքը վերցնել քաղաքի մի մասը։ Տոնին վստահ է, որ զենքի ուժով նա կարող է լուծել ամեն հարց ...

Դերերում խմբագրել

Հետաքրքիր փաստեր ֆիլմի մասին խմբագրել

 
Օսգուդ Պերկինսը և Պոլ Մունին
  • Ֆիլմի գլխավոր հերոսը նմանեցրած է այդ ժամանակների հայտնի գանգստեր Ալ Կապոնեին, ում երբեմն անվանում էին Scarface՝ «Սպիով դեմք».
  • Ըստ պատմվող լեգենդի ֆիլմի սցենարիստ Բեն Հեխտը իր լրագրող աշխատելու տարիներին ծանոթ է եղել Չիկագոյի շատ գանգստերների հետ, այդ թվում Ալ Կապոնեի, և նկարահանումների ժամանակ նրա տուն են այցելել Ալ Կապոնեի մարդիկ և հարցրել են թե արդյոք ֆիլմի գլխավոր հերոսին ի նկատի չի ունեցել հենց Ալ Կապոնեին։ Սակայն նա պատասխանել է, որ որպես նախատիպ ինքը վերցրել է երկու այլ գանգստերների՝ Ջիմ Կոլոսիմոյի և Չառլզ Դիոն Օ'Բեննիոնին։ Իսկ նրանց այն հարցին թե ինչու է այդ դեպքում ֆիլմը անվանվում Սպիով դեմքը, Հեխտը պատասխանել է, որ դիտողները կարծեն թե խոսքը Ալ Կապոնեի մասին է, դա արված է ուղղակի ֆիլմի եկամուտը ապահովելու համար։ Պատմում են նաև, որ Ալ Կապոնեին շատ է դուր եկել այս ֆիլմը, և նա իր մոտ ունեցել է ֆիլմի բնօրինակ ժապավեններից մեկը.
  • 1983 թվականին չնայած շատ կինոքննադատների հակասական կարծիքներին, Բրայան դե Պալման նկարահանել է ֆիլմի ռիմեյքը՝ «Սպիով դեմքը», ուր գլխավոր հերոս Տոնի Մոնտանային փայլուն մարմնավորել է Ալ Պաչինոն.
  • Ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում, որպես գանգստերական ֆիլմ 6-րդն է իսկ 1983 թվականի «Սպիով դեմքը» նույն ցանկում 10-րդն է.
  • Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցուցակում Տոնի Կամոնտեն որպես բացասական հերոս 47-րդն է.
  • Ֆիլմը 1994 թվականին ընդգրկվել է Ամերիկյան ֆիլմերի ազգային ռեեստրում.
  • Ֆիլմի մոնտաժողներից մեկը ապագա հայտնի ռեժիսոր Լյուիս Մայլսթոունն է.

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիով դեմքը (ֆիլմ, 1932)» հոդվածին։