«Պսիքեի լոգանքը» (անգլ.՝ The Bath of Psyche), բրիտանացի ակադեմիստ նկարիչ Ֆրեդերիկ Լեյթոնի նկարը՝ ստեղծված կտավի վրա յուղաներկով։ Առաջին անգամ ցուցադրվել է 1890 թվականին։ Այժմ կտավը պահպանվում է Լոնդոնի Թեյթ բրիտանական պատկերասրահում։

Պսիքեի լոգանքը
տեսակգեղանկար
նկարիչՖրեդերիկ Լեյթոն[1]
տարի1889
բարձրություն189 ± 0 սանտիմետր
լայնություն62 ± 1 սանտիմետր
ուղղությունՊրեռաֆայելիտներ
ժանրնյու
նյություղաներկ և կտավ
գտնվում էԹեյթ Բրիտանիա[1]
հավաքածուԹեյթ Բրիտանիա և Լոնդոնի ազգային պատկերասրահ
կայք
Ծանոթագրություններ
 The Bath of Psyche Վիքիպահեստում

Նկարագրություն

Նկարում պատկերված է լոգանքի համար հանվող Պսիքեն, որը պատրաստվում է Ամուրի գալստին։ Նա ամբողջովին կլանված է ինքն իր մասին հաճելի մտածության մեջ, ուստի նրա նարցիսիզմը ընդգծվում է ջրի անշարժ մակերևույթի մեջ նրա արտացոլմամբ[2][3]:

Լողացողի թեման և կատարյալ նկարը վկայում են աշխատանքի վրա Էնգրի ստեղծագործության ազդեցության մասին, հատկապես նրա այնպիսի աշխատանքներից, ինչպիսիք է «Աղբյուրը»։ Պսիքեի կեցվածքը՝ բարձրացված ձեռքերով, մարմինը մերկացնող, ոգեշնչված է Վեներա Կալլիպիգիայի հունահռոմեական արձանից, որը Լեյթոնը տեսել է հիացել Նեապոլի Կապոդիմոնտե թանգարանում[2]։

Սյուժե

Ամուրի և Պսիքեի մասին առասպելը տարածված սյուժե է եղել 19-րդ դարի երկրորդ կեսի գրողների և նկարիչների շրջանում։ Այն առաջին անգամ շարադրվել է Ապուլեոսի «Կերպարանափոխություններ» գործում (առավել հայտնի որպես «Ոսկե էշը)[2]։

Պսիքեն ապրում էր Ամուրի (Կուպիդոն, Էրոս)՝ սիրո աստծու ոսկե պալատում, որն ամեն գիշեր այցելում էր նրա ննջարան, որպեսզի ընկողմանի նրա հետ գիշերվա խավարում՝ չբացահայտելով իր աստվածային էությունը։ Լեյթոնը նկարում անմահացրել է այն պահը, երբ Պսիքեն հանվում է, որպեսզի լոգանք ընդունի Ամուրի գալուց առաջ, և դիտում է իր արտացոլումը[2]։

Պատմություն

Մեծանկար (պաննո, 1887)

«Պսիքեի լոգանքը», քննադատ Մարիոն Սփիլմանի խոսքերով, ոգեշնչված էր «թղթի դանակով» նկարից, ինչպես անվանել է այն հենց Լեյթոնը։ Նա ստեղծել է կտավը Լոուրենս Ալմա-Թադեմայի պատի առաջակալի համար[4]։

Լեյթոնը մեկն էր մոտ 45 նկարիչներից բաղկացած խմբից, որոնց հրավիրել էր Ալմա-Թադեման՝ օգնելու զարդարել իր տան գավիթը Գրով Էնդ Ռոուդում՝ Լոնդոնի Սենտ Ջոնս Վուդ թաղամասում: Յուրաքանչյուր նկարչի հանձնարարվել էր զարդարել Վահանակների սրահը (անգլ.՝ The Hall of Panels) 32 դյույմ բարձրությամբ և 2,5-ից 8 դյույմ լայնությամբ նեղ վահանակի վրա իր աշխատանքով[2]:

Նեղ վահանակի վրա պատկերելու թեմա գտնելու դժվարությունը հումորով խաղարկել է հենց Լեյթոնը այն բանից հետո, երբ Ալմա-Թադեման նրան ուղարկել է դրա չափերը: Դրանից մի քանի օր անց նրանք հանդիպել են ընթրիքին՝ ընդհանուր ընկերոջ տանը։ Նրանք նստած են եղել ուղիղ իրենց ընկերոջ դիմաց, և Լեյթոնը, վերցնելով աղանդերի՝ նեղ շեղբով երկար դանակը, շրջվել է դեպի իր նկարիչ գործընկերը և հարցրել. ««Իմ սիրելի Թադեմա, ինչպիսի՞ առարկա ես ակնկալում ինձնից, որ պատկերված լինի սրա վրա»[5]:

Կտավ (1890)

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 https://artuk.org/discover/artworks/the-bath-of-psyche-200495
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «The Bath of Psyche». Tate. 2022.
  3. «Study for The Bath of Psyche». Christie’s. 2005.
  4. Rhys 1900, pp. 48-49
  5. Cordova Dec. 1902, p. 617.