Ջյուջու
Ջյուջու, յորուբա հայտնի երաժշտության ոճ, աֆրիկյան ավանդական յորուբա հարվածային գործիքների, հանրաճանաչ երաժշտության ժանր, որն առաջացել է 1900-ական թվականներին՝ որպես յորուբա (թմբուկային երաժշտություն) և կոչվում է նաև «արմավենու գինու երաժշտություն» անգլ.՝ palm-wine), որը կատարվում է ժամանցի նպատակով՝ զվարճանքի վայրերում։
Պատմություն
Առաջին ջյուջու ձայնագրությունները 1920-30-ական թվականներին եղել են Օջոգ Դանիելի և Աբաբաբաբա Բաբատունդե Քինգի, ով հայտնի է Թունդ Քինգ, կողմից։ Ջյուջուն տարածված է Արևմտյան Աֆրիկայում, Հայիթիում, Կուբայում և Հարավային Ամերիկայի այլ երկրներում: Ջյուջուի առաջատար և գերակշռող գործիքը Iya Ilu-ն է՝ խոսող թմբուկը: Ջյուջուի որոշ երաժիշտներ՝ այդ թվում՝ Օջոգե Դանիելը, Իրևոլ Դենգեն և «կույր երաժիշտ» Կոկորոն[1] շրջագայում էին, համերգներով հանդես գալիս տարբեր վայրերում։ 1950-ական թվականներին, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հայտնված կատարողներ՝ ինչպիսիք են Թունդ Նիթինգալը և Դաիորօ-ն Tunde Nightingale-ը և I.K. Dairo-ն, մեծ ժողովրդականության արժանացան, ովքեր զգալիորեն ընդլայնեցին խմբի անդամների թիվը 4-ից հասցնելով 10-ի։ Սկսեցին օգտագործել էլեկտրկան կիթառը և ակորդեոնը։ Մոտավորապես 1960-ականների կեսերին Էբենեզեր Օբեյը և Քինգ Սանի Ադեն սկսեցին ելույթ ունենալ, նրանց միջև մրցակցությունը զարգացավ 1970-ականներին՝ ջյուջուի ինտենսիվ զարգացման ժամանակաշրջանում[2]։ Այնուամենայնիվ, 1980-ականների կեսերին նկատվեց ջյուջուի ժողովրդականության անկում՝ հօգուտ ֆուջիի նոր ժանրի: Թեև ջյուջու երաժշտությունը, ինչպես ապալան, սակարան, ֆուջին և վական ստեղծվել է մահմեդական յորուբայի կողմից, երաժշտությունն ինքնին մնում է աշխարհիկ:
Ներկայացման վայր
Ջյուջու երաժշտությունը հիմնականում կատարվում է Նիգերիայի հարավ-արևմտյան շրջանի արտիստների կողմից, որտեղ յորուբաներն ամենաբազմաթիվ էթնիկ խումբն են[3]: Ներկայացման ժամանակ հանդիսատեսը սովորաբար թղթադրամ է լցնում տարրայի մեջ տալիս ջյուջու երաժիշտներին: Աֆրո-ջյուջուն նիգերական հանրաճանաչ երաժշտության ոճ է՝ ջյուջու երաժշտության և աֆրոբիթի խառնուրդ: Նրա ամենահայտնի ներկայացուցիչը Շինա Փիթերսն էր, ով այնքան հայտնի էր, որ մամուլը ֆենոմենը անվանեց «Շինամանիա»[4]։ Աֆրո-ջյուջու-ի ժողովրդականության գագաթնակետը եկավ 1990-ականների սկզբին[2]: Երաժշտության հետազոտող Քրիստֆեր Ալան Ուոթերմանը նշումէ է, որ ջյուջու երաժշտության կատարման կենտրոններից մեկը գտնվում է Իբադանում [5]։ Երաժշտությունը հնչում է , հյուրանոցներում, բարերում, գիշերային ակումբներում, àríyá կոչվող տոնակատարությունների ժամանակ[6]:
Ծանոթագրություններ
- ↑ Toyin Falola (2001). Culture and customs of Nigeria. Greenwood Publishing Group. էջ 173. ISBN 0-313-31338-5.
- ↑ 2,0 2,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝ «allmusic
» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Valdés, Vanessa K. (2015). «Yoruba Traditions and African American Religious Nationalism by Tracey E. Hucks». Callaloo. 38: 234–237. doi:10.1353/cal.2015.0025. S2CID 143058809.
- ↑ Graham, pgs. 592–593 Graham describes the origins of Peters' Afro-juju, the importance of Afro-Juju Series 1, the term Shinamania and the critical and commercial performance of Shinamania
- ↑ Juju, Christpher A. Waterman։Վերցված է 26 Դեկտեմբեր 20200
- ↑ King Sunny Ade ariya Retrieved 26 January 2021
Արտաքին հղումներ
- King Sunny Ade interview by Jason Gross from Perfect Sound Forever site (June 1998)
- "Sparkling Prince of Juju Music Called Ludare", Thisday, October 2016