«Մեսրոպ Մաշտոց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Պիտակներ՝ հետշրջված Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 14.
Մաշտոցի կյանքի ու գործունեության վերաբերյալ կան վավերական աղբյուրներ, այդ թվում նրա ժամանակակից և դեպքերի ականատես [[Կորյուն]]ի «Վարք Մաշտոցի», նաև [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]], [[Ղազար Փարպեցի|Ղազար Փարպեցու]], [[Մովսես Կաղանկատվացի|Մովսես Կաղանկատվացու]], [[Կարապետ Սասնեցի|Կարապետ Սասնեցու]] ընդարձակ վկայությունները (շուրջ 30 հին և միջնադարյան աղբյուրներ)։
 
== Կենսագիր մեր հօր եվ ալյն ==
== Կենսագրություն ==
Մեսրոպ Մաշտոցը ազնվական Վարդանի որդին էր (ըստ [[Անանիա Շիրակացի|Անանիա Շիրակացու]]՝ «ազատի տնից»)։ Հայաստանում ստացել է հունական կրթություն։ Տիրապետում էր [[հունարեն]]ին, [[պարսկերեն]]ին, [[ասորերեն]]ին, [[վրացերեն]]ին։ Սկզբնական շրջանում անցել է ծառայության հայոց [[Խոսրով Դ]] (մոտ 385-388) թագավորի արքունիքում, եղել է զինվորական, ապա՝ պալատական գրագիր։ Մոտ 395-396 թվականներին դարձել է հոգևորական, և մեկնել [[Վասպուրական]]ի [[Գողթն գավառ]]ը, ուր տեղի իշխան Շաբիթից ստանալով գործելու ազատ հնարավորություն հիմնել է քրիստոնեական համայնքներ, եկեղեցական դասեր։ Շրջագայել է նաև [[Սյունիք (նահանգ)|Սյունիքում]]։ Ունեցել է աշակերտներ, որոնք հետո դարձել են նրա օգնականները լուսավորական գործունեության ասպարեզում։ Այս շրջանում մտադրվել է ստեղծել հայկական գրեր՝ [[Աստվածաշունչ]]ը թարգմանելու համար։ Վերադարձել է [[Վաղարշապատ]], որտեղ [[Սահակ Ա Պարթև|կաթողիկոս Սահակ Ա Պարթևի]] նախաձեռնությամբ հրավիրվել է հատուկ ժողով։