«Ուիլյամ Շեքսպիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
օգտվելով CWE
Պիտակ՝ հետշրջված
Տող 223.
 
== Շեքսպիրը հայ իրականության մեջ ==
Հայ իրականության մեջ Շեքսպիրի ստեղծագործությանը առաջինն անդրադարձել է [[Հովսեփ Էմին]]ը։ Նրա հուշերում՝ «Հովսեփ Էմինի՝ մի հայի կյանքն ու արկածները» (անգլերեն, 1792), նշված են ՇայլոքնՇայլքն ու Օթելլոն։ Էմինի գրքի մի գլուխը վերնագրված է «Էմինը Օթելլոյի դերում»։
 
1822 թվականին [[Կալկաթա]]յի «Շտեմարան» հանդեսում հիշատակվել են Շեքսպիրի «[[Համլետ (ողբերգություն)|Համլետ]]», «[[Վերոնացի երկու ազնվական]]ներ», «[[Միջամառնային գիշերվա երազ]]», «Չափն ընդդեմ չափի», «[[Տասներկուերորդ գիշեր]]», «Շատ աղմուկ ոչնչից», «Օթելլո» գործերը և նրանցից թարգմանվել առանձին տողեր<ref>[http://tert.nla.am/archive/NLA%20TERT/Haraj/1956/1956%283394%29.pdf Շեքսպիր հայ իրականության մեջ]</ref>։ 1839 թվականին Շեքսպիրը հիշվել է Մ․ Մաղաք-Թեոփիլյանցի «Կենսագրություն երևելի արանց» գրքի 2-րդ հատորում։
Տող 243.
Շեքսպիրի դրամատիկ երկերի հայկական բեմադրությունների պատմությունն սկսվել է 1866 թվականի մայիսից՝ [[Թովմաս Ֆասուլաճյան|Թովմաս]] և [[Պայծառ Ֆասուլաճյան]]ների հատվածաբար ներկայացրած «Վենետիկի վաճառականով» (Թիֆլիս)։ Շեքսպիրյան երկի անդրանիկ ամբողջական բեմադրությունը իրականացրել է [[Հակոբ Վարդովյան]]ը 1867 թվականին («Մակբեթ», գլխ․ դերում՝ Հակոբ Վարդովյան)։ Հայ առաջին Օթելլոն [[Գևորգ Չմշկյան]]ն է (1867)։ 1880 թվականին տեղի է ունեցել «Անսանձի սանձահարումը» կատակերգության առաջին բեմադրությունը (Պետրուչչո՝ [[Մարտիրոս Մնակյան]], Կատարին՝ Աստղիկ)։ Անգերազանց Համլետ (1880), ինչպես և անկրկնելի Լիր (1886) ու նորօրինակ Օթելլո (1885) է եղել [[Պետրոս Ադամյան]]ը։
 
1910 թվականին առաջին անգամ հայ բեմ է բարձրացել «Ռիչարդ III»-ը (գլխ․ դերում՝ [[Ամո Խարազյան]]), ապա՝ «Ռոմեո և Ջուլիետ»-ը (գլխ․ դերերում՝ [[Արշավիր Շահխաթունի]] և [[Սաթենիկ Ադամյան]])։ Հետագայում շեքսպիրյան ակնառու դերակատարներ են եղել [[Հովհաննես Զարիֆյան]]ը (Համլետ, Օթելլո, Յագո, Մերկուցիո), Կ․ Գալֆայանը (Համլետ, Օթելլո), [[Վահրամ Փափազյան (դերասան)|Վահրամ Փափազյան]]ը (Օթելլո, Համլետ, Լիր)։ Տպավորիչ յագոներ ու շայլոքներշայլքներ են եղել Ա․ Արմենյանը, Մ․ Մանվելյանը, Օ․ Սևումյանը։
 
1890-ական թվականներին շեքսպիրյան նոր դերակատարներ են հրապարակ իջնում․ [[Սիրանույշ]]ը՝ հայ առաջին և անգերազանց Օֆելիան, փայլուն Կատարինը, մտացի Պորցիան, հերոսական Համլետը․ [[Հովհաննես Աբելյան (դերասան)|Հովհաննես Աբելյանը]]՝ Էդգար, Օթելլո, Լիր։
Տող 251.
Այս շրջանում շեքսպիրյան ներկայացումների նկարչական ձևավորումով աչքի են ընկել [[Գեորգի Յակուլով]]ը («Վենետիկի վաճառականը»), Ա․ Սարգսյանը («Համլետ), [[Միքայել Արուտչյան]]ը («Օթելլո)», [[Մելիքսեթ Սվախչյան]]ը («12-րդ գիշեր»), [[Սարգիս Արուտչյան]]ը («Սխալների կատակերգությունը», «Երկու վերոնացի ազնվականներ», «Օթելլո», «Մակբեթ»), տարազների ձևավորումով՝ Ա․ Արուտչյանը («Մակբեթ», «Ռիչարդ III», «Կարմիր և սպիտակ վարդերի պատերազմը», իսկ «Շատ աղմուկ ոչնչից»-ը՝ Գ. Արուտչյանի հետ)։
 
Սովետահայ բեմում հանդես են եկել Շեքսպիրի կերպարների նոր մարմնավորողներ՝ [[Արուս Ոսկանյան]] (Կատարին, Պորցիա, Դեզդեմոնա, միսիս Ֆորդ), [[Հրաչյա Ներսիսյան]] (Համլետ, Օթելլո, Ֆալստաֆ, Լիր), [[Մկրտիչ Ջանան]] (Ցագո, Մակբեթ), [[Լևոն Զոհրաբյան]] (ՇայլոքՇայլք, Թոբի), [[Ցոլակ Ամերիկյան]] (ՇայլոքՇայլք, Մալվոլիո), [[Գուրգեն Ջանիբեկյան]] (Օթելլո, Քենտ), [[Դավիթ Մալյան]] (Կլավդիո, Յագո), [[Մարգարիտա Սիմոնյան]] (Դեզդեմոնա, Կորդելիա), [[Խորեն Աբրահամյան]] (Կորիոլանուս)։
 
=== Այլ ===