Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օր

Սպառողների իրավունքների օր (Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օր, Սպառողների իրավունքների միջազգային օր) (անգլ.՝ World Consumer Rights Day), ամենամյա տոն, որը նշվում է մարտի 15-ին։ Առաջին անգամ նշվել է 1983 թվականին։

Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օր

Տեսակհիշարժան ամսաթիվ
ԱմսաթիվՄարտի 15
Վաճառողն աշխատանքի ժամանակ

Սպառողների իրավունքների օրն աշխարհում խմբագրել

 
Կարծիքների և առաջարկների գիրք

Սպառողների իրավունքների օրը հարմարեցված է 1962 թվականին ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցած Ջոն Քենեդու ելույթի օրվան[1][2]։

Ամենաբարձր մակարդակով սահմանվել է սպառող հասկացությունը։ Ջոն Քենեդին սպառողների չորս հիմնարար իրավունք է առանձնացրել.

  • տեղեկացված լինելու իրավունք,
  • անվտանգության իրավունք,
  • ընտրության իրավունք,
  • լսելի լինելու իրավունք։

Ավելի ուշ նրանք բազմաթիվ երկրներում հիմք են դրել սպառողների իրավունքների պաշտպանության մասին օրենքը, այդ թվում՝ Հայաստանում։

1960 թվականին[3] հիմնադրվել է «Consumers International (CI)» շահույթ չհետապնդող ընկերությունը՝ Սպառողների համաշխարհային կազմակերպությունը։ Կազմակերպությունն աշխատում է ավելի քան 50 տարի։ Միավորում է ավելի քան յոթանասուն զարգացած ժողովրդավարական պետություններից սպառողների իրավունքների պաշտպանության շուրջ երկու հարյուր հասարակական և պետական կազմակերպություն։

«Consumers International»-ի սկզբունքներն են.

  • տեղեկացված լինելու իրավունք,
  • անվտանգության իրավունք,
  • ընտրության իրավունք,
  • լսելի լինելու իրավունք,
  • վնասը փոխհատուցելու իրավունք,
  • առողջ շրջակա միջավայր ունենալու իրավունք
  • սպառողական կրթության իրավունք,
  • հիմնական պահանջմունքների բավարարման իրավունք։

«Consumers International»-ը պաշտպանում է սպառողների իրավունքները ՅՈՒՆԵՍԿՕ-ում և ՄԱԿ-ում, տրամադրում կրթական և իրավական օգնություն։

1985 թվականի ապրիլի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ամրագրել է սպառողների իրավունքների պաշտպանության ուղեցույցները։ Այսուհետ սպառողների իրավունքները իրավաբանորեն ճանաչված են։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Текст выступления Дж. Ф. Кеннеди на английском языке». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 15-ին.
  2. «Перевод текста выступления Дж. Ф. Кеннеди на сайте Качество.ru». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 15-ին.
  3. Consumers International consumersinternational.org

Արտաքին հղումներ խմբագրել