Սպաների շրջանային տուն (Եկատերինբուրգ)

կառույց Եկատերինբուրգում

Սպաների շրջանային տուն (ռուս.՝ Окружной дом офицеров), դաշնային նշանակության (№ 6610039000)[1] պատմա-ճարտարապետական հուշարձան կառուցված Սվերդլովսկում (այժմ` Եկատերինբուրգ) 1932-1941 թվականներին Պերվոմայսկայա փողոցի № 27 հասցեում։ Ճարտարապետն է Վ. Վ. Եմելյանովը։

Սպաների շրջանային տուն
Տեսակշենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԵկատերինբուրգ
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Շենքի կառուցման աշխատանքները սկսվել են 1932 թվականին լուսավորության աշխատողների արհմիության պատվերով, որպես ակումբ։ 1937 թվականին ակումբն անավարտ վիճակում հանձնվել է Ուրալյան ռազմական օկրուգին (ՈւրՌՕ), որից հետո շինարարությունը շարունակվել է նոր նախագծով, արդեն որպես Կարմիր բանակի տուն։ Շենքն իրենից ներկայացնում է քարե բազմահարկ շինություն աշտարակով և համարվում է խորհրդային նեոկլասիցիզմի ճարտարապետության կիսապաշտոնական տարբերակ։ Դասվում է 1930-ական թվականներին Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի համար կառուցված մշակութա-ժամանցային, վարչական և ուսումնական շինությունների տիպաբանական շրջանակին։

 
Սպաների շրջանային տան տեսքը Պերվոմայսկայա փողոցի կողմից

Շենքի ճարտարապետական ձևավորման մեջ օգտագործվել է լայնամասշտաբ կոմպոզիցիաներ, պսակազարդման տարրեր, աշտարակներ, սրաձողեր և զինանիշագիտության խորհրդանիշեր։

Այդ շենքի ճակատին տեղակայված է նաև Ռուսաստանի ԶՈւ ռազմական օկրուգի մշակույթի հաստատության անվանումը խորհրդանշող հուշատախտակ։

Փաստ խմբագրել

Ուրալյան ռազմական շրջանի սպաների շրջանային տանը (ՍՇՏ) երկար ժամանակ գտնվում էր փոքրիկ ցուցադրություն` նվիրված ՀՕՊ-ի 4-րդ բանակի կողմից Ֆրենսիս Պաուերսի ղեկավարության ներքո գտնվող ամերիկյան լրտեսական Lockheed U-2 ինքնաթիռի խոյահարմանը։ Ցուցադրվում էին ինքնաթիռի բեկորները, բոլորակարերը, գլխային լրակազմը, որով խոյահարման հրաման էր տրվել, հրթիռի մանրակերտը, որը խոյահարել էր լրտեսական ինքնաթիռը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Екатеринбург». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.

Աղբյուրներ խմբագրել

Звагельская В. Е. Окружной дом офицеров // Энциклопедия Екатеринбурга [Электрон. ресурс] : электронная энциклопедия. - Электрон. дан. и прогр. - Екатеринбург. : ИИиА УрО РАН, год не указан. - 1 электрон. опт. диск (CD-ROM).