Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կամսարական (այլ կիրառումներ)

Սպանդարատ Օհանջանի Կամսարական (մայիսի 18, 1876(1876-05-18)[1], Բլուր, Սուրմալուի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - 1938), հայ վիրաբույժ, համաճարակագետ, բժշկական գիտությունների թեկնածու։

Սպանդարատ Կամսարական
Ծնվել էմայիսի 18, 1876(1876-05-18)[1]
ԾննդավայրԲլուր, Սուրմալուի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է1938
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՄոսկվայի կայսերական համալսարան (1902)[1]
Մասնագիտությունվիրաբույժ և համաճարակաբան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների թեկնածու[1]
ԱշխատավայրԿարմիր խաչ[1] և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան[1]

Կենսագրություն խմբագրել

1896 թվականին ավարտել է Երևանի արական գիմնազիան, 1902 թվականին՝ Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1905-1917 թվականներին աշխատել է Մոսկվայում։

1918 թվականին վերադարձել է Հայաստան, նշանակվել զինվորական հոսպիտալի և Երևանի N 1 կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ։ 1921-1937 թվականները եղել է ՀԽՍՀ Կարմիր խաչի ընկերության վարչության նախագահ, 1922 թվականից՝ բժշկական ինստիտուտի համաճարակագիտության ամբիոնի վարիչ, 1929-1935 թվականներին՝ ՀՍՍՀ Կենտգործկոմի անդամ։

Հայկական գաղութներում ստեղծել է Կարմիր խաչի մասնաճյուղեր։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 214