Սոֆյա Հովհաննիսյան

հայ կենսաքիմիկոս

Սոֆյա Պետրոսի Հովհաննիսյան (սեպտեմբերի 12, 1939(1939-09-12)[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կենսաքիմիկոս։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (2001), պրոֆեսոր (2002):

Սոֆյա Հովհաննիսյան
Ծնվել էսեպտեմբերի 12, 1939(1939-09-12)[1] (84 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1962)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր (2001)
Մասնագիտությունկենսաքիմիկոս

Կենսագրություն խմբագրել

Սոֆյա Հովհաննիսյանը ծնվել է 1939 թվականի սեպտեմբերի 12-ին, Լենինական քաղաքում։ 1957-1962 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում։ 1962-1965 թվականներին եղել է ասպիրանտ կենսաբանության ֆակուլտետում, կենսաքիմիայի ամբիոնում, 2002-2007 թվականներին՝ որակավորման բարձրացման ֆակուլտետում։ 1965 թվականից աշխատում է Երևանի պետական համալսարանի կենսաքիմիայի ամբիոնում։

Բացահայտել է ենթաբջջային կառուցվածքներում՝ պերօքսոմներում, D-ամինաթթվային օքսիդազների հետ միասին L-ամինաթթվային օքսիդազ ֆերմենտի առկայությունը։ Դա հնարավորություն է տալիս կիտրոնաթթվի արտադրության շտամը՝ Aspergillus niger բորբոսասունկն օգտագործել DL-ամինաթթուներից L-ամինաթթուների անջատման, ինչպես նաև բժշկության մեջ կիրառվող կետոթթուների ստացման համար։

Կարդացվող դասընթացներն են՝ «Ընդհանուր կենսաքիմիա», «Ազոտ պարունակող միացությունների փոխանակություն», «Ածխաջրերի փոխանակության ընտրովի գլուխներ», «Ճարպերի փոխանակության ընտրովի գլուխներ», «Միկրոօրգանիզմների կենսաքիմիայի ընտրովի գլուխներ», «Նյութափոխանակության կարգավորման ընտրովի գլուխներ», «Պաթոգեն միկրոօրգանիզմների կենսաքիմիա», «Մասնագիտության արդի խնդիրներ»[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=11932
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։