Սոֆյա Գրուշկո
«Սոֆյա Գրուշկո» (ռուս.՝ «Софья Грушко»), 1972 թվականի խորհրդային ֆիլմ։ Ռեժիսոր Վիկտոր Իվչենկոյի վերջին ֆիլմը։ Նկարահանվել է Վադիմ Սոբկոյի «Գոլոսեևսկի անտառ» (ռուս.՝ «Голосеевский лес») պիեսի հիման վրա։
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Ժանր | դրամա |
Թվական | 1972 |
Ռեժիսոր | Վիկտոր Իվչենկո |
Սյուժե խմբագրել
1942 թվականին Կիևի ծայրամասում՝ Գոլոսեևսկի անտառում, գերմանա-ֆաշիստական օկուպանտները գնդակահարման են տանում խորհրդային լեյտենանտ Սեմյոն Լիխոլային։ Կրակում են լեյտենանտի մեջքին, և նա ընկնում է փոսի մեջ՝ չհասցնելով շրջվել և տեսնել, որ իր վրա կրակել է Սոֆյա Գրուշկոն՝ բուժքույրը, որը վտանգելով ոչ միայն իր կյանքը, այլ նաև ռմբակոծված ծննդատնից իր փրկած երեք մանկահասակ աղջիկների կյանքը, ամիսներով թաքցնում է իր նկուղում վիրավորին՝ խնամելով նրան։
1960 թվականին ժամանելով գործուղման Կիև՝ հրաշքով փրկված Սեմյոն Լիխոլայը, այցելելով ծանոթներին, պատահաբար հանդիպում է Սոֆյա Գրուշկոյին։
Դերերում խմբագրել
- Նինել Միշկովա – Սոֆյա Պետրովնա Գրուշկո
- Ստեպան Օլեքսենկո – Սեմյոն Լիխոլայ
- Օրիսյաա Բուրդա – Վերա
- Ելենա Ամինովա – Նադեժդա
- Լարիսա Խորոլեց- Լյուբով
- Վլադիմիր Պետրով – Վասիլի
- Բորիսլավ Բրոնդուկով – Միխայիլ
- Վլադիմիր Գոնչարով – Կրաուզե
- Նիկոլայ Կոզլենկո – Ստրիժակ
- Վլադիմիր Վոլկով – Իվան Պավլովիչ Չեռնովոլ
- Յուրի Լավրով – Իվան Զախարովիչ, ԿԳԲ գեներալ
- Վալերի Պանարին – Պետյա Մելեշկո
Քնադատություն խմբագրել
«Սոֆյա Գրուշկո» (1972) ֆիլմ-էկրանավորման մեջ կա կյանքի ճշմարտությունը կենցաղի մակարդակում, բայց չի բավարարում լայն շնչառություն։ «Սոֆյա Գրուշկոն» ուրախացրել է ռազմական տարիների մի քանի իրապես ուժեղ դրվագներով, որտեղ Նինել Միշկովան ստացել է ոչ սովորական կերպար նկարելու համար շնորհալի նյութ։ Սակայն Վադիմ Սոբկոյի պիեսի հիման վրա գրված սցենարը պահպանել է զուտ թատերական պայմանականության առանձնահատկությունները. էկրանին որոշ իրավիճակներ անհամոզիչ են։
Բնօրինակ տեքստ (ռուս.)В фильме-экранизации «Софья Грушко» (1972) — есть правда жизни на уровне быта, но не хватает широкого дыхания. «Софья Грушко» порадовала несколькими по-настоящему сильными эпизодами военных лет, где Нинель Мышкова получила благодатный материал для обрисовки незаурядного характера. Но сценарий, написанный по пьесе Вадима Собко(⎘ Վադիմ Սոբկո), сохранил черты чисто театральной условности; на экране некоторые ситуации выглядят неубедительно.
— Իվան Կոռնիչենկո, «Խորհրդային Ուկրայինայի կինոն․ պատմության էջեր», 1975 թվական[1]
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Иван Сергеевич Корниенко - Кино Советской Украины: страницы истории, 1975 - М.: Искусство, 1975—239 с. — стр. 189
Գրականություն խմբագրել
- Курбанмамедов А., Семенов Б. Софья Грушко — славная разведчица. (О худож. фильме «Софья Грушко») // Яш коммунист, 1972, 30 март
- Женщина советского лейтенанта. Михаил Трофименков о «Софье Грушко» Виктора Ивченко // Журнал «Коммерсантъ-Weekend» № 33 от 29.08.2014 — стр. 28
Արտաքին հղումներ խմբագրել
- Սոֆյա Գրուշկո(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում