Սոֆյա Բարդինա
ռուս հեղափոխական
Սոֆյա Իլարիոնովնա Բարդինա (ռուս.՝ Софья Илларионовна Бардина, հունիսի 15, 1853, Shatskiy Uyezd, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 26, 1883, Ժնև, Շվեյցարիա), ռուս հեղափոխական, նարոդնիկ։ Ծագումով ազնվական։
Սոֆյա Բարդինա | |
---|---|
Ծնվել է | հունիսի 15, 1853 |
Ծննդավայր | Shatskiy Uyezd, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | ապրիլի 26, 1883 (29 տարեկան) |
Մահվան վայր | Ժնև, Շվեյցարիա |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և հեղափոխական |
Sophia Bardina Վիքիպահեստում |
Սովորել է Ցյուրիխում և Ժնևում, մասնակցել կանանց հեղափոխական խմբակի («Ֆրիչի») կազմակերպմանը։ 1874 թվականին վերադառնալով Ռուսաստան՝ դարձել է Մոսկվայի նարոդնիկական խմբակի գործուն անդամներից մեկը, որպես բանվորուհի աշխատել է ֆաբրիկաներում, հեղափոխական պրոպագանդա ծավալել բանվորների շրջանում։
1875 թվականին ձերբակալվել և դատվել է «50»-ի գործով։ Դատապարտվել է 9 տարվա տաժանակրության, որը փոխարինվել է աքսորով (Սիբիր)։ 1880 թվականին փախել է աքսորից, անցել արտասահման (Ժնև), որտեղ և ծանր հիվանդության պատճառով ինքնասպան է եղել։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆյա Բարդինա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 314)։ |