Սուֆլե (ֆր.՝ soufflé), ձվի դեղնուցներից պատրաստված ֆրանսիական ուտեստ, դեղնուցներին խառնում են նաև այլ բաղադրամասեր, որին այնուհետև ավելացնում են նաև ձվի սպիտակուցները։ օգտագործում են և՛ որպես հիմնական ուտեստ, և՛ որպես քաղցր աղանդեր։

Շոկոլադե սուֆլե

Ցանկացած դեպքում սուֆլեն պարունակում է ամենաքիչը երկու բաղադրիչ. նախ թթվասեր պարունակող հատուկ բույր ունեցող խառնուրդ, և երկրորդ` ձվի հարած սպիտակուցներ։ Առաջինը համ է տալիս, իսկ սպիտակուցները` թեթևություն, եթերայնություն։ Խառնուրդի հիմքում սովորաբար թթվաշոռ է, շոկոլադ, կամ լիմոն (վերջին երկուսին շաքարավազ ավելացնելով պատրաստում են աղանդերը), կամ էլ հատուկ սոուս` ֆր.՝ béchamel, այս դեպքում, որպես կանոն պատրաստվում է մսով կամ սունկով սուֆլե։

Սուֆլեն պատրաստվում է ջեռոցում, հրակայուն ափսեի մեջ, ջերմաստիճանից փքվում է, բայց ջեռոցից հանելուց 20-30 րոպե հետո փքվածությունն իջնում է։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել