Սուրեն Հարությունյան (գրականագետ)

հայ գրականագետ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրեն Հարությունյան (այլ կիրառումներ)

Սուրեն Սողոմոնի Հարությունյան (սեպտեմբերի 30 (հոկտեմբերի 13), 1909[1][2], Բաթում, Ռուսական կայսրություն[1][2] - դեկտեմբերի 6, 1989(1989-12-06)[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ խորհրդային գրականագետ, թատերագետ։ Բանասիրական գիտությունների թեկնածու։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1960)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Սուրեն Հարությունյան
Ծնվել էսեպտեմբերի 30 (հոկտեմբերի 13), 1909[1][2]
Բաթում, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էդեկտեմբերի 6, 1989(1989-12-06)[2] (80 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունգրականագետ, թատերագետ և դասախոս
Հաստատություն(ներ)Հայֆիլմ, Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ[2], Թիֆլիսի հայոց երաժշտական ընկերություն, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն և Լիտերատուրնայա Արմենիա
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Ալմա մատերԵՊՀ պատմության ֆակուլտետ (1931)[1]
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ
Կարմիր Աստղի շքանշան «Պատվո նշան» շքանշան
և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Կենսագրություն խմբագրել

Սուրեն Հարությունյանը ծնվել է 1909 թվականի նոյեմբերի 11-ին, Բաթումում։ 1931 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմագրական բաժինը։ 1939 թվականին «Պեպո»-ի ստեղծագործական պատմությունը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1932-1934 թվականներին աշխատել է որպես «Հայկինո»-ի սցենարական բաժնի վարիչ, 1934-1936 թվականներին՝ Պետհրատի գեղարվեստական գրականության խմբագրության բաժնի վարիչի տեղակալ, 1941-1945 թվականներին՝ ՀԽՍՀ Ժողկոմխորհրդին կից արվեստի գործերի վարչության պետի տեղակալ, 1947-1949 թվականներին՝ Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերության նախագահ և այդ ընկերության օրգան «Սովետական Հայաստան» ամսագրի խմբագիր, 1955-1957 թվականներին՝ Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոնի տնօրեն, 1972-1973 թվականներին՝ «Լիտերատուրնայա Արմենիա» հանդեսի խմբագիր։ 1936-1942 թվականներին, որոշ ընդմիջումներով, աշխատել է Արմֆանում որպես ավագ գիտաշխատող։ Հրատարակել է Սայաթ-Նովայի, Գաբրիել Սունդուկյանի, Գևորգ Չմշկյանի, Մ. Ամերիկյանի, Արուս Ոսկանյանի, Վաղարշ Վաղարշյանի, Ցոլակ Ամերիկյանի, Ալեքսանդր Աբարյանի, Ֆերդինանդ Բժիկյանի, Բ. Ներսիսյանի, Ս. Կոատանյանի մասին մենագրություններ, ինչպես և «Լենինի կերպարը հայ բեմում» (1970), «Ստանիսլավսկու սիստեմը և հայ թատրոնը» (1964), «Սովետահայ թատրոն» (1968), «Նորագույն թատրոնն Ադրբեջանում» (1972) և այլ գրքեր։ Ռուսերեն լույս են տեսել Հարությունյանի «Վաղարշ Բոգդանովիչ Վաղարշյան» (Մոսկվա, 1951), «Արուս Ոսկանյան» (Երևան, 1953), «Սովետահայ դրամատուրգիան» (Երևան, 1956), «Գաբրիել Սունդուկյան» (Երևան, 1975) գրքերը։ ԽՄԿԿ անդամ 1946 թվականից։

Երկեր խմբագրել

  • Գաբրիել Սունդուկյանի կյանքն ու ստեղծագործությունը. վերլուծական ակնարկ, Երևան, Պետհրատ, 1934, 144 էջ։
  • Պուշկինի հարյուրամյա կյանքը հայ գրականության մեջ, Երևան, Պետհրատ, 1935, 106 էջ։
  • Ամբիոնի վրա, Երևան, 1947, 180 էջ։
  • Վաղարշ Վաղարշյան, Երևան, 1954, 108 էջ։
  • Ցոլակ Ամերիկյան, Երևան, 1957, 94 էջ։
  • Հրաչյա Ներսիսյան, Երևան, 1958, 143 էջ։
  • Միհրդատ Ամերիկյան, Երևան, 1959, 207 էջ։
  • Գաբրիել Սունդուկյան, Երևան, 1960, 509 էջ։
  • Գևորգ Չմշկյան, Երևան, 1960, 103 էջ։
  • Երգի հանճարը. Սայաթ-Նովա, Երևան, 1963, 263 էջ։
  • Ստանիսլավսկու սիստեմը և հայ թատրոնը, Երևան, 1964, 62 էջ։
  • Սովետահայ թատրոնը (1917-1932), Երևան, 1968, 377 էջ։
  • Ալեքսանդր Աբարյան, Երևան, 1969, 205 էջ։
  • Բաբկեն Ներսիսյան, Երևան, 1970, 94 էջ։
  • Լենինի կերպարը հայ բեմում, Երևան, 1970, 26 էջ։
  • Դասախոսի հուշատետրից, Երևան, 1970, 35 էջ։
  • Ֆերդինանդ Բժիկյան, Երևան, 1970, 90 էջ։
  • Հայ նորագույն թատրոնն Ադրբեջանում (1920-1970), Երևան, 1972, 250 էջ։
  • Մուրադ Կոստանյան, Երևան, 1975, 95 էջ։
  • Գաբրիել Սունդուկյան, Երևան, «Հայաստան», 1975։
  • Արդիականը և դասականը, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1978։
  • Շուշիի հայ թատրոնի պատմությունից, Երևան, «Սովետական գրող», 1979։

Պարգևատրվել է Կարմիր աստղի և «Պատվո նշան» շքանշաններով։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրեն Հարությունյան (գրականագետ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 322