Սուրեն Ծատուրյան

հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից ։

Սուրեն Գուրգենի Ծատուրյան (1966 օգոստոսի 14, Խանաբադ - 1993 հոկտեմբերի 30, Ասկերան), հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից[1]։

Սուրեն Ծատուրյան
Ծնվել էօգոստոսիի 14, 1966
ԾննդավայրԽնապատ, Խոջալուի շրջան
Մահացել էհոկտեմբերի 30, 1993
Քաղաքացիություն Հայաստան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1966 թվականի օգոստոսի 14-ին Ասկերանի շրջանի Խանաբադ գյուղում։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում։ 1984-ին ավարտել է ծննդավայրի միջնակարգը և նույն թվականին ընդունվել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտի մեխանիզացիայի բաժինը։ Այնումամենայնիվ, 1984-1986 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, իսկ 1986-ին՝ շարունակել է ուսումը զորացրվելուց հետո։ 1988-ի փետրվարին անցել է է հեռակա բաժին և վերադարձել հայրենի գյուղ՝ զինվորագրվելով Արցախյան շարժմանը։

1989-1991 թվականներին, ծառայել է որպես Խանապատի Նելսոն Ստեփանյանի անվան կոլտնտեսության մեխանիզացիայի բրիգադավար, իսկ 1992-ին նշանակվել է գյուղում ստեղծված պաշտպանական խորհրդի տնտեսության գծով ղեկավար։ 1993-ին, Խանապատի թիվ 31 ընտրատարածքից լրացուցիչ ընտրություների արդյունքում ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն Խորհրդի ժողպատգամավոր։

1993-ի հոկտեմբերի 30-ին նահատակվել է հակառակորդի գնդակից։ Հետմահու պարգևատրվել է «Շուշիի ազատագրման համար» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 232 հրամանագիր 07.05.2001թ.):

Ամուսնացած էր, ունի մեկ դուստր։ Հանգչում է Խանաբադի գերեզմանատանը։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել