Սուրեն Խաչատրյան (արձակագիր)

հայ արձակագիր, թարգմանիչ

Սուրեն Անդրանիկի Խաչատրյան (դեկտեմբերի 15, 1932(1932-12-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտ 2015[1]), հայ արձակագիր, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1972 թվականից։

Սուրեն Խաչատրյան
Ծնվել էդեկտեմբերի 15, 1932(1932-12-15)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էմարտ 2015[1] (82 տարեկան)
Մասնագիտությունարձակագիր և թարգմանիչ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1955)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Սուրեն Խաչատրյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Սուրեն Խաչատրյանը ծնվել է 1932 թվականի դեկտեմբերի 15-ին, Երևանում։ 1955 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայկական բաժինը։ 1955-1963 թվականներին աշխատել է «Երևանի համալսարան» և «Երևան» թերթերում, Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում։ 1963 թվականից որպես բաժնի վարիչ աշխատում է «Սովետական արվեստ» ամսագրի խմբագրությունում[2], 1985-1991 թվականներին՝ «Նաիրի» հրատարակչության արվեստի բաժնի վարիչ։ Ստեղծագործությունների հիմնական թեման ժամանակակից կյանքն է («Անհայտ որդիներ», 1962, «Թիթեռի օրագիրը», 1973, «Ոսկե արծվի հրապարակը», 1976, պատմվածքների ժողովածու) և թատերական աշխարհը («Պետրոս Ադամյան», 1970, «Թատերական դիտումներ», 1982)։ Կատարել է թարգմանություններ ռուսերենից[3]։

Մրցանակներ խմբագրել

  • ՀԳՄ Ստեփան Զորյանի անվան մրցանակ (1981)

Երկեր խմբագրել

  • Անհայր որդիներ (պատմվածքներ), Ե., Հայպետհրատ, 1962, 136 էջ։
  • Պետրոս Ադամյան (վիպակ), Ե., «Հայաստան», 1970, 250 էջ։
  • Արզո Արզումանյան (մենագրություն), Ե., Հայկական թատերական ընկերություն, 1972, 100 էջ։
  • Թիթեռի օրագիրը, Ե., «Հայաստան», 1973, 76 էջ։
  • Ոսկե արծվի հրապարակը, Ե., «Հայաստան», 1976, 136 էջ։
  • Էդգար Էլբակյան, Ե., Հայկական թատերական ընկերություն, 1979, 120 էջ։

Թարգմանություններ (ռուսերենից) խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Ռիզաև Սաբիր, Հրաչյա Ղափլանյան, Ե., Հայկական թատերական ընկերություն, 1969, 236 էջ։
  • Ռիզաև Սաբիր, Վարդան Աճեմյան, Ե., 1972, 222 էջ։
  • Պլատոնով Ա., Հիասքանչ ու ցասումնալի աշխարհում, Ե., «Սովետական գրող», 1977, 370 էջ։
  • Տորտորելի Վ., Էնրիկո Կարուզո, Ե., «Սովետական գրող», 1978, 208 էջ։
  • Գորոդեցկի Սերգեյ, Հայաստանի և հայ կուլտուրայի մասին (գրքի մեջ մտնող հոդվածները, ակնարկները և «Շամիրամի այգիները» վեպը թարգմանել է Ս. Խաչատրյանը), Ե., «Սովետական գրող», 1980, 332 էջ։
  • Յուրի Վասիլևիչ Բոնդարև, «Խաղ», Արևիկ, 1988, 293 էջ[4]։
  • Անատոլի Բեզուգլով, «Հանցագործներ»։ Վեպ, Հայաստան, 1989, 608 էջ[5]։
  • Վալենտին Գրիգորեւիչ Ռասպուտին, «Հրդեհ»։ Վիպակներ և պատմվածքներ, Խորհրդային գրող, 1989, 479 էջ[6]։
  • Դենի Դիդրո, «Պարադոքս դերասանի մասին», ՀԹԳՄ, 1992, 212 էջ[7]։
  • Կարեն Քալանթար, Ակնարկներ Փարաջանովի մասին, Ե., ՀՀ ԳԱ Արվեստի ինստիտուտ, 2012, 262 էջ[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://blog.mediamall.am/?id=50084
  2. Գրական տեղեկատու, Երևան, Սովետական գրող, 1981, 544 էջ, էջ՝ 178-179:
  3. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2005։
  4. Բոնդարեւ, Յուրի Վասիլեւիչ (1988). Խաղ։ Վեպ ։ [Դպրոցական բարձր տարիքի համար]. Արեւիկ. ISBN 9785807701343.
  5. Բեզուգլով, Անատոլի (1989). Հանցագործներ։ Վեպ. Հայաստան. ISBN 9785540001946.
  6. Ռասպուտին, Վալենտին Գրիգորեւիչ (1989). Հրդեհ։ Վիպակներ եւ պատմվածքներ. Խորհրդ. գրող. ISBN 9785550003190.
  7. Դիդրո, Դենի (1992). Պարադոքս դերասանի մասին. ՀԹԳՄ. ISBN 9785807905208.
  8. Քալանթար Կարեն (2012)։ Ակնարկներ Փարաջանովի մասին։ ISBN 978-5-8080-0945-5.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրեն Խաչատրյան (արձակագիր)» հոդվածին։