Սուրեն Միշայի Բարսեղյան (հունիսի 11, 1967(1967-06-11), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռազմական գործիչ, Արցախի հերոս[1], Արցախյան երեք պատերազմների մասնակից՝ Հրամանատար, «Աշխարհազորային կամավորական ջոկատներ»-ի հրամանատար, անկուսակցական։

Սուրեն Բարսեղյան
Ծնվել էհունիսի 11, 1967(1967-06-11) (56 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՀայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետ, ՀՀ ՊՆ սպաների որակավորման բարձրացման կենտրոնի բարձրագույն սպայական դասընթացներ, ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի Բարձրագույն որակավորման դասընթացներ
Մասնագիտությունռազմական գործիչ
Աշխատանք«Աշխարհազորային կամավորական ջոկատներ» հասարակական կազմակերպության նախագահ
ԱմուսինԱմուսնացած է
Պարգևներ և
մրցանակներ
link link link

Մարտական ուղի խմբագրել

1989 թվականի հունիս-հուլիս ամիսներին Երևանի Շահումյան շրջանում ձևավորվեց «Մալաթիա» կամավորական ջոկատը՝ Վահան Զատիկյանի գլխավորությամբ։ Սուրեն Միշայի Բարսեղյանը 1989 թվականին անդամագրվելով «Մալաթիա» ջոկատի կազմում՝ 1989 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին մասնակցել է Գորիսի շրջանի Կոռնիձոր, Արևիս և Տեղ գյուղերի ինքնապաշտպանությանը, 1990 թվականի հունվարին՝ Երասխավանի ինքնապաշտպանությանը, Ջերմուկի սահմանամերձ (Քարվաճառ) գոտու պաշտպանական մարտական գործողություններին, օգոստոս-սեպտեմբեր ամիսներին՝ Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար, Կիրանց, Բաղանիս գյուղերի ինքնապաշտպանությանը։

1991 թվականի փետրվար-ապրիլ ամիսներին մասնակցել է Գետաշենի ինքնապաշտպանությանը։

«Մալաթիա» ջոկատի հրամանատար Վահան Զատիկյանը Երևան քաղաքի Շահումյան շրջանի ազգաբնակչության պահանջով ընտրվեց շրջգործկոմի նախագահ։ Հրամանատարի պարտականությունները ստանձնեց Հակոբ Վրթանեսի Հակոբյանը։ Սուրեն Միշայի Բարսեղյանը նշանակվեց «Մալաթիա» ջոկատի հրամանատարի ռազմական գծով տեղակալ։

1991 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին մասնակցել է Հադրութի գլուղերի ինքնապաշտպանությանը, 1991 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին՝ Իջևանի շրջանի գյուղերի ինքնապաշտպանությանը, 1992 թվականի փետրվարին՝ Մալիբեյլիի, Ղուշչուլար, Ղարադաղլու, Խոջալու գյուղերի ազատագրմանը, 1992 թվականի մայիս-հունիսին՝ Ասկերանի շրջանի Նախիջևանիկ, Փրջամալ, Արգամի գյուղերի ինքնապաշտպանությանը, 1992 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին՝ Ասկերանի շրջանի Խրամորտ գյուղերի ինքնապաշտպանությանը, 1992 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին՝ Լաչինի շրջանի ազատագրմանը, 1993 թվականի մարտ-ապրիլ ամիսներին՝ Քարվաճառի ազատագրմանը, 1993 թվականի օգոստոսից մինչև 1994 թվականի մարտը՝ Մալաթիայի ջոկատը 5-րդ բրիգադի կազմում մասնակցել է Հորադիզի, Մարտակերտի շրջանների և գյուղերի ազատագրմանը։

Մարտակերտում Հակոբ Հակոբյանի վիրավորվելուց հետո Սուրեն Բարսեղյանը ստանձնեց ջոկատի հրամանատարի պարտականությունները։

2016 թվականի ապրիլ-մայիս ամիսներին գտնվել է ՀՀ ՊՆ N զորամասի ՄՏՎ-ում, եղել է մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ, կամավորականների հրամանատար, գտնվել է ԼՂՀ ՊԲ առաջնագծում։

2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում՝ սեպտեմբերի 29-ից՝ գտնվելով Հադրութի պաշտպանական գնդի կազմում մասնակցել է ռազմական բոլոր գործողություններին մինչեւ պատերազմի ավարտը։

Ռազմական գործունեություն խմբագրել

1994 թվականի ապրիլի 5-ից մինչև հուլիսի 25-ը եղել է Շահումյան շրջանի եռամսյա ծառայության հրամանատար՝ Աղդամի շրջանում։

1997 թվականի մայիս-հունիս ամիսներին եղել է 114ՕԽ պաշտպանության գոտու Հորադիզի տարածքում գնդի հրամանատարի տեղակալ։

1994-1998թթ․ եղել է «Երկրապահ» կամավորականների միության Մալաթիա-Սեբաստիա բաժանմունքի նախագահ։

1998-2004թթ․ եղել է «Երկրապահ» կամավորականների միության Երևանի քաղաքային բաժանմունքի փոխնախագահ։

1998-2004թթ․ եղել է «Երկրապահ» կամավորականների միության վարչության անդամ, պահեստազորի գնդապետ։

2016 թվականին հիմնադրել է «Աշխարհազորային կամավորական ջոկատներ» հասարակական կազմակերպությունը։

2016 թվականի ապրիլի 2-ից ելնելով ԼՂՀ սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակից՝ գլխավորել է «Աշխարհազորային կամավորական ջոկատներ»-ը՝ մեկնելով ՀՀ ՊՆ N զորամաս, ողջ ընթացքում գտնվել է այդ զորամասում։ Նույն թվականի մայիսի 4-ից 25-ը գտնվել է ԼՂՀ ՊԲ հրամանատարության ներքո՝ առաջնագծում։

2019 թվականի ապրիլից մինչև 2020 թվականի հունվար ամիսը եղել է ՀՀ ԵԿՄ վարչության փոխնախագահ։

«Աշխարհազորային կամավորական ջոկատներ»  հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ՀՀ ՊՆ-ի և Արցախի ՊԲ-ի հրամաններով 2020 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև պատերեզամի ավարտը Հադրութի պաշտպանական գնդի կազմում երկրորդ գումարտակի հետ մասնակցել է (ղեկավարել) Կարախամբելիի (Ֆիզուլի) պաշտպանությունը, կատարել է մարտական առաջադրանքներ, անհրաժեշտ գործողություններ։ Այդ հատվածներում ողջ ընթացքում մարտական գիծը անխախտ պահվել է։ Վիրավորվել է հոկտեմբերի 28-ին։

Պարգևատրումներ և կոչումներ խմբագրել

1996 թվականի սեպտեմբերի 21-ին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

1997 թվականի նոյեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան» մեդալով։

2001 թվականի մայիսի 8-ին ԼՂՀ-ի կողմից պարգևատրվել է «Մայրական երախտագիտություն» մեդալով։

2002 թվականի մայիսի 14-ին ԼՂՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Արիություն» մեդալով։

2003 թվականի մայիսի 8-ին ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել է «Սպարապետ Վազգեն Սարգսյան» մեդալով։

2003 թվականի հունիսի 21-ին ԼՂՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճան մեդալով։

2007 թվականի հունիսի 11-ին ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով։

2016 թվականի հուլիսի 1-ին ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել է «Անդրանիկ Օզանյան» մեդալով։

ՀՀ վարչապետի կողմից երկու անգամ պարգևատրվել է անվանական զենքով։ Անձնական զենքով է պարգևատրվել նաև ԼՂՀ ՊԲ-ի կողմից։

2017 թվականի հունվարի 23-ի հրամանագրով ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Արիություն» մեդալով։

2020 թվականի հոկտեմբերի 29-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի որոշմամբ Սուրեն Բարսեղյանը հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սուրեն Բարսեղյանին կշնորհվի «Արցախի հերոս» բարձրագույն կոչում».
  2. «Սուրեն Բարսեղյանին կշնորհվի «Արցախի հերոս» բարձրագույն կոչում. Արայիկ Հարությունյան».