Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Փիփ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Ստեփանոս եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Ստեփանոս եկեղեցի, հայկական առաքելական եկեղեցի ներկայիս Ադրբեջանի Հանրապետության Դաշկեսանի շրջանի Փիփ գյուղում[1]։

Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Փիփ)
Եկեղեցի

եկեղեցին հարավ-արևելքից

ՏեղադրությունՓիփ
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ճարտարապետություն
Կարգավիճակթուրքական գոմ
Ակտիվ էՈչ
Ճարտարապ. տիպԲազիլիկ
Ճարտարապ. ոճՀայկական
Կառուցման սկիզբ19-րդ դար
Կառուցման ավարտ1849 թվական
Առանձնահատկություններ
Երկարություն22 մետր
Լայնություն12 մետր
Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Փիփ) (Ադրբեջան)##
Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Փիփ) (Ադրբեջան)
Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Փիփ) (Մեծ Հայք)##
Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Փիփ) (Մեծ Հայք)
40°33′11″ հս․ լ. 46°00′32″ ավ. ե.HGЯO

Շինարարության սկիզբը հայտնի չէ, բայց կառուցումը ավարտվել է 1849 թվականին, իսկ փոքրիկ զանգակատունը կառուցվել է ավելի վաղ՝ 1847 թվականին ժողովրդի և տփխեսցի (թիֆլիսեցի) Ստեփան Միրիմյանցի ջանքերով, որի մասին եկեղեցու արևմտյան պատի մեջ տեղադրված մարմարյա քարին կար արձանագրություն[1]։

Եկեղեցին ուղղանկյուն հատակագծով գմբեթավոր դահլիճ է՝ կառուցված անտաշ քարով և կրաշաղախով։ Հիմնային հանգույցներն ու գմբեթը կառուցվել են սրբատաշ քարով։ 22 մ երկարությամբ և 12 մ լայնությամբ եկեղեցին ներսից պահվում է վեց հրաշալի կառուցված սյուներով[1][2][3][4]։

Եկեղեցում պահվել է չորս ձեռագիր ավետարան[1][5][6], որոնց գտնվելու վայրը ներկայումս անհայտ է։ Հայտնի է, որ 1862 թվականին եկեղեցին նորոգվել է[7] և գործել մինչև 1928 թվականին ու Խորհրդային Միության իշխանության կողմից անվերադարձ փակվել[1]։

Մուտքի մոտ կար խաչքար, իսկ պատին 1849 թվականով թվագրվող արձանագրություն՝ «ՌՄՂԸ թվին»[1][8]։ Փիփ գյուղի հայությանը բռնագաղթից և Ադրբեջանի Հանրապետության վերահսկողությանը անցնելուց հետո եկեղեցին վերածվել է անասնագոմի[1]։

Ադրբեջանի իշխանություններն այն անվանում են «իրենց նախնիների կառուցած ալբանական եկեղեցի»։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Սամվել Կարապետյան, «Հյուսիսային Արցախ» RAA գիտական ուսումնասիրություններ, Գիրք Զ, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, Երևան 2004թ. ISBN 5-8080-0566-3, (հայերեն տարբերակ), (English version)։
  2. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց.1, գ. 3814, թ. 105:
  3. «Արձագանք», 1886, N 23, էջ 329։
  4. Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 265։
  5. «Արձագանք», 1886, N 23, էջ 329-330։
  6. Բարխուտարեանց Մ., Արցախ, Բաքու, 1895, էջ 296-298։
  7. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց.1, գ. 3836, թ. 40-41։
  8. Բարխուտարեանց Մ., Արցախ, Բաքու, 1895, էջ 296։