Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Կոշ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Ստեփանոս եկեղեցի (այլ կիրառումներ)
Կոշի Սուրբ Ստեփանոս եկեղեցի[1][2] գտնվում է Արագածոտնի մարզի Կոշ գյուղից հյուսիս-արևելք, ձորալանջին։ Եկեղեցին կառուցվել է 7-րդ դարում, դեղնակարմրավուն ու դարչնագույն սրբատաշ տուֆից։
Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Կոշ) | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | Եկեղեցի |
Երկիր | Հայաստան |
Տարածաշրջան | Արագածոտնի մարզ, Կոշ գյուղում |
Դավանանք | Հայ Առաքելական եկեղեցի |
Հոգևոր կարգավիճակ | գործող |
Հիմնական ամսաթվերը | 7-րդ դար |
Ներկա վիճակ | Կանգուն |
Ճարտարապետական ոճ | խաչաձև գմբեթավոր |
Հիմնադրված | 7-րդ դար |
Գմբեթ | 1 |
Ճարտարապետություն խմբագրել
Եկեղեցին ունի խաչաձև գմբեթավոր հորինվածք, խորանի երկու կողմերում ավանդատներով ու միակ` հարավային մուտքով։ Համալիրի հյուսիս-արևմտյան կողմում կոպտատաշ բազալտից, կրաշաղախով շինված, ներսից սվաղած, թաղածածկ ջրամբարն է (4.8x13.5 մ ներսի չափերով, 2.85 մ բարձրությամբ)։ եկեղեցին 981 թվականին որպես նվիրատվություն ստացել է հողատարածքներ, ջրաղաց, այգի, իսկ 1649-ին` այգի և ձիթհանք։ Եկեղեցու ներսում պահպանվել են 7-րդ դարի որմնանկարների հատվածներ. խորանին «Քրիստոսը փառքի մեջ» հորինվածքն է, իսկ արևելյան լուսամուտի երկու կողերին կրկնակի պատկերված է Քրիստոսը, որը տեքստով մագաղաթե գալարը մեկնում է իրեն մոտեցող առաքյալներին (երկու կողմից` վեցական)։ Դա «Տերը տալիս է օրենքը» պատկերագրության ինքնատիպ տարբերակն է` կատարված գծային-գրաֆիկական եղանակով, որը որմնանկարին հաղորդում է հարթապատկերային բնույթ։ Կոշի Սուրբ Ստեփանոս եկեղեցին գործել է մինչև 18-րդ դար։
Վերանորոգում խմբագրել
1970-1973 թվականներին նորոգվել են եկեղեցու պատերը և ծածկերը իսկ 2007-2008 թվականներին վերականգնվել է վանքի գմբեթը։
Պատկերասրահ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Կոշի Սուրբ Ստեփանոս Եկեղեցի». Պատմական Հետք. Վերցված է 2021 թ․ հունիսի 6-ին.
{{cite web}}
: Text "Պատմական Հետք" ignored (օգնություն) - ↑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ, ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ». Վերցված է 2021 թ․ հունիսի 6-ին.