Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Աբովյան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Ստեփանոս եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Ստեփանոս եկեղեցի, կրոնական կառույց Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։

Սուրբ Ստեփանոս եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակմշակութային արժեք և եկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԱբովյան[1]
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԿոտայքի թեմ
Կազմված էԶանգակատուն և Գերեզմանոց
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Քարտեզ
Քարտեզ
 Surb Stepanos Church of Abovyan Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Եկեղեցին կառուցվել է 16-ից 17-րդ դարերում։ Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանի աշխատության մեջ հիշատակվում է, որ զանգակատունը կառուցվել է 1851 թ. Էլար գյուղում, որը գտնվում է Աբովյան քաղաքի հարավ-արևելքում. հնագույն բնակավայր է։ Աբովյանի Սուրբ Ստեփանոս եկեղեցին գտնվում է այս գյուղի գերեզմանատների հարևանությամբ՝ բարձունքի վրա։ Եկեղեցու բակում նույնպես կան շիրմաքարեր։ Վերանորոգվել է 2001 թ.։ 2010 թ. հունիսի սկզբին, մի քանի բարերարների ֆինանսական նվիրատվությունների շնորհիվ, կրկին ընթացան վերանորոգչական աշխատանքներ։

2010 թ. նոյեմբերի 28-ին եկեղեցին վերաօծվեց ձեռամբ Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել Եպիսկոպոս Քարամյանի։ Եկեղեցու հոգևոր հովիվն է Տեր Մաշտոց քահանա Բաբայանը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել