Սուրբ Սարգիս եկեղեցի (Թբիլիսի)

հայկական եկեղեցի Թբիլիսիում, Վրաստան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Սարգիս եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Սարգիս եկեղեցի, հայկական առաքելական ոչնչացված եկեղեցի ներկայիս Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։ Ոչնչացվել է Լավրենտի Բերիայի հրամանով 1930-ական թվականներին։

Սուրբ Սարգիս եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունՎրաստան Վրաստան Թբիլիսի
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՎիրահայոց
Հոգևոր կարգավիճակՉգործող
Հիմնական ամսաթվերը1737
Ներկա վիճակՈչնչացված
ՀիմնադիրՏեր-Սուքիաս
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման ավարտ1737 թ.
Հիմնադրված1737
Քարտեզ
Քարտեզ

Անուն խմբագրել

Գտնվում էր Սուրբ Սարգիս փողոցի վրա, որտեղից էլ ստացել է իր անունը։

Պատմություն խմբագրել

Կառուցումը սկսվել է 1737 թ-ին Նորաշենի եկեղեցու եպիսկոպոսապետի՝ Տեր-Սուքիասի նախաձեռնությամբ։

1795 թ-ին Աղա Մուհամմեդ խանի զորքրեը մտնում են քաղաք և ավերում եկեղեցին։

Ռուսական կայսրությունՌուսական կայսրության կազմի մեջ մտնելով սկսվումէ Թիֆլիսի բուռն զարգացումը։ 1831 թ-ին Ղրիմից ժամանած Մանվել Կյումուշխանեցին նշանակվում է Սուրբ Սարգսի եպիսկոպոսապետ և սկսում եկեղեցու վերաշինումը։

Սուրբ Սարգիսը բարձր էր, ներսից զարդարված որմնանկարներով։

Ավերում խմբագրել

Եկեղեցին ոչնչացվել է 1937-38 թթ. Լավրենտի Բերյայի հրամանով այլ 11 հայկական եկեղեցիների հետ միասին։ Ոչնչացման ժամանակ երկու աշխատող զոհվեց։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել