Սուրբ Սարգիս եկեղեցի (Աշտարակ)

հայկական եկեղեցի Աշտարակում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Սարգիս եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Սարգիս եկեղեցի, եկեղեցի Արագածոտի մարզի Աշտարակ քաղաքում։ Ընդգրկված է Աշտարակի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Սուրբ Սարգիս եկեղեցի (Աշտարակ)
Եկեղեցի

Եկեղեցին 2015 թվականին

ՏեղադրությունՀայաստան Հայաստան Արագածոտնի մարզ, Աշտարակ
ԱշխարհԱյրարատ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ճարտարապետություն
ԿարգավիճակԿանգուն
Ճարտարապ. տիպԽաչաձև հատակագիծ
Ճարտարապ. ոճՀայկական
Կառուցման սկիզբ17-րդ դար
Կառուցման ավարտ19-րդ դար
Սուրբ Սարգիս եկեղեցի (Աշտարակ) (Հայաստան)##
Սուրբ Սարգիս եկեղեցի (Աշտարակ) (Հայաստան)
Սուրբ Սարգիս եկեղեցի (Աշտարակ) (Արագածոտնի մարզ)##
Սուրբ Սարգիս եկեղեցի (Աշտարակ) (Արագածոտնի մարզ)
40°17′58″ հս․ լ. 44°21′55″ ավ. ե.HGЯO
Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցին կառուցվել է XIX դարում, հին եկեղեցու տեղում։ Մոտակայքում գտնվում են 1664 թվականի կամրջի ավերակները։ Այս հովհարաձև գմբեթավոր եկեղեցու թմբուկը զարդարված է չորս փոքրիկ պատուհաններով։ Եկեղեցու ներքին քարերը փոխված չեն, սակայն ճակատը վերջերս ենթարկվել է վերանորոգման։ Սբ. Սարգիսը նոր տեսք ունի, սակայն հին քարերի արձանագրությունները և քանդակները վկայում են եկեղեցու իրական տարիքի մասին։ Սուրբ Սարգիս եկեղեցին գտնվում է ձորի եզրին, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի երեք եկեղեցիները՝ Կարմրավորը, Սպիտակավորը և Ծիրանավորը։

Արտաքին հղումներ խմբագրել