Սուրբ Նշան եկեղեցի (Եվպատորիա)

Սուրբ-Նշան եկեղեցի, Ղրիմի Սուրբ Խաչ վանքի կենտրոնական շենքն է, գտնվում է նրա արևելյան մասում և վանքի պարսպի մի հատվածն է[1], որը գտնվում է Հին Ղրիմ քաղաքից 3,5 կմ հարավ-արևմուտք[2] Գրիցյա լեռան հյուսիսարևմտյան լանջին[3]։ 2002 թվականից եկեղեցին Սուրբ Խաչ վանքի կազմում վերադարձվել է Հայ Առաքելական եկեղեցուն[4]։

Սուրբ Նշան եկեղեցի (Եվպատորիա)
եկեղեցի


ՏեղադրությունՂրիմ
ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
Պատմական երկիրՌուսաստան Ռուսաստան
ԿրոնադավանանքՀայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի
Ճարտարապետություն
Կարգավիճակգործող
Կառուցման սկիզբ1358
Շինանյութքար
Սուրբ Նշան եկեղեցի (Եվպատորիա) (Ուկրաինա)##
Սուրբ Նշան եկեղեցի (Եվպատորիա) (Ուկրաինա)
45°00′02″ հս․ լ. 35°03′42″ ավ. ե.HGЯO
Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Համաձայն եկեղեցու գմբեթի թմբուկի վերին հատվածի արձանագրության տաճարի կառուցումը թվագրվում է 1358 թվականով։ Արձանագրության մեջ ասվում է.

  Երկրի վրա փառքի այս աստվածային տաճարը կենաց ծառի դրախտն է, դա լեռնային երկնքի նմանությունն է, Երրորդության բնակավայրը։ Այն սկսվեց Քրիստոսի ծնունդից՝ 1358 թվականին ի փառս սուրբ Նշանի իր ծառայ Յովհաննէս վարդապետի եւ իր եղբայրների ու որդիների ջանքով ...  

Ավանդությունը պատմում է, որ եկեղեցու անվանումը գալիս է այն տեսիլքից՝ հրե խաչից, որը վանքի հիմնադիրները տեսել են երկնքում ապագա շինության վայրում[1][5]։

Ճարտարապետություն խմբագրել

Տաճարի ներքին հարդարանքը շատ համեստ է։ Գլխավոր բեմի առաստաղին պատկերված է գահին նստած Քրիստոսը, զիգզագ գծերի՝ երկնային կայծակների մեջ։ Նրա հարևանությամբ Աստվածամոր, Հովհաննես Մկրտչի կերպարներն են։ Կոմպոզիցիաների եզրերին ավետարանիչների խորհրդանիշներն են՝ հրեշտակ, աղավնի, առյուծ և ցուլ։ Այժմ որմնանկարի մեծ մասը չի պահպանվել, շատ կերպարներ դժվար են երևում։

16-րդ դարում եկեղեցուն կից կառուցվել է զանգակատանով գավիթ։ Տաճարի գավիթի ճարտարապետությունը պարզ է, այն ընդարձակ սրահ է, բուն տաճարի պես շարված է անմշակ քարով։ Զանգակատունը գտնվում է գավիթի հարավ-արևմտյան անկյունից վեր, այն պահակատուն է եղել, որի պատուհաններից բավական հեռու է դիտվում շրջակա տարածքը։ Նախկինում, երբ անտառը բոլոր կողմերից չի շրջապատել եկեղեցին, այստեղից տեսարան էր բացվել դեպի վանքի ճանապարհի մի հատվածը՝ դեպի Ստարոկրիմսկայա հովիտ՝ Կարասուբազարից դեպի Հին Ղրիմ, դեպի Ագարմիշ։

16-18-րդ դարերում տաճարի գավիթի արևմտյան մասում սեղանատուն է կանգնեցվել։ Սեղանատուն տանող աստիճանների տակ՝ կիսաշրջանաձև խորշի մեջ կա մի շատրվան (այժմ չգործող, որտեղից ժամանակին աղբյուրի ջուր է հոսել, որտեղ տաճարի ծխականները ավանդական արարողության ժամանակ լվացել էին իրենց ձեռքերն ու ոտքերը՝ նախքան եկեղեցի մտնելը։ Ջուրը աղբյուր էթ մատակարարվել շրջակա լեռներից կավե խողովակներով[6]։ Շատրվանի ճակատը 12-13-րդ դարերի փորագրված քարե սալաքար է՝ դեկորատիվ «սելջուկյան հյուս»[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Сурб-Хач монастырь (Старый Крым) — путеводитель по отдыху в Крыму». jalita.com (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 13-ին.
  2. «Монастырь Сурб-Хач, карта. Фото. Как доехать до Монастыря Сурб-Хач. Экскурсии». crimeamap.ru. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 13-ին.
  3. Ելենա Սկրյաբինա Սուրբ Խաչ. լեգենդենր և եղելություններ
  4. «Экскурсия в монастырь Сурб-Хач из Коктебеля». Azur (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 13-ին.
  5. «Армянский монастырь Сурб-Хач. Старый Крым». www.krym4you.com. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 13-ին.
  6. «Армянский монастырь Сурб-Хач в Крыму - фото, карта, история». По-Крыму.ру (ռուսերեն). 2019 թ․ մարտի 14. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել