Սուրբ Նահատակի ամրոց
Սուրբ Նահատակի ամրոց, ռազմական կառույց Հայաստանի Տավուշի մարզի Սևքար գյուղից հարավային ծայրամասում, բարձունքի վրա։
Տեսակ | ամրոց |
---|---|
Վարչական միավոր | Տավուշի մարզ |
Երկիր | Հայաստան |
Ճարտարապետություն խմբագրել
Ամրոցը զբաղեցնում է ավելի քան 1.5 հեկտար տարածություն, հարավից ու հարավ-արևելքից թեք լանջեր են և պարսպապատելու հարկ չի եղել։ Հյուսիսային կողմից ամրացվել է երեք զուգահեռ, իսկ արևմուտքից մեկ շարք պարսպապատերով, որոնց լայնությունը հասնում է 3 մետր։ Ամրոցը կոչվում է բլրի լանջին կառուցված փոքր եկեղեցու անունով։ Պեղումները հաստատում են, որ ամրոցը կառուցվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերում և հարատևել մինչև միջին դարերը։ Այստեղ հայտնաբերվել են խեցեղեն մի շարք առարկաներ, որոնք զարդարված են գծանախշերով։ Գտնվել են սև, կարմիր և վարդագույն փայլեցված սափորներ, կավե անոթներ, կարասներ և ուրիշ այլ առարկաներ։
Գրականություն խմբագրել
- Ի.Բ. Էլլարյան, Աղստևի հովտի պատմության և կուլտուրայի հուշարձաններ, Երևան, «Հայաստան», 1980 — 37, էջեր 37 — 154 էջ։