Սուրբ Մինաս վանք
Կեսի Սուրբ Մինաս վանք, հայկական վանք Արևմտյան Հայաստանում։ Այն անգմբեթ, սյուներով բազիլիկ է՝ բնորոշ 19-րդ դարի հայկական եկեղեցիներին։ Վանքը գտնվում է Կարին քաղաքից 9 կմ արևմուտք տեղադրված Կես գյուղում։
Սուրբ Մինաս վանք
| |
Վանքային համալիր | |
---|---|
Տեղադրություն | Արևմտյան Հայաստան, Այրարատ |
Աշխարհ | Այրարատ |
Կրոնադավանանք | Հայ Առաքելական եկեղեցի |
Ճարտարապետություն | |
Ակտիվ է | Ոչ |
Ճարտարապ. տիպ | Անգմբեթ, սյուներով բազիլիկա |
Ճարտարապ. ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 18-րդ դար |
Կառուցման ավարտ | 1790 |
Ավերում | 1915 |
39°49′30″ հս․ լ. 41°11′31″ ավ. ե.HGЯO |
Պատմություն խմբագրել
1915 թվականից մեկ տասնամյակ առաջ Կես գյուղն ուներ 1,103 հայ և 170 մուսուլման բնակիչ[1]։ Գյուղն ուներ նաև դպրոց, որտեղ սովորում էին 100 աշակերտ։ Կեսում գտնվող Սուրբ Մինաս վանքը կառուցվել էր 1790 թվականին։ Սակայն դատելով վանքի պատի մեջ ներկառուցված խաչքարից, որի վրա փորագրված էր 1740, կարելի է եզրակացնել, որ 1790 թվականին կառուցված վանքը փոխարինել էր ավելի հին շինության[2]։
Չնայած ներկայումս վանքը վատ վիճակում է, այն դեռևս կանգուն է։ Սակայն շրջակայքում իրականացվող շինարարությունը կարող է բերել վանքի վերջնական ավերման։