Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի (Շվեդիա)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի (շվեդ.՝ Armenisk Apostoliska Kyrkan Södertälje), հայ առաքելական եկեղեցի Շվեդիայի Սյոդերթելիե քաղաքում։

Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի
Armenisk Apostoliska Kyrkan Södertälje
Հիմնական տվյալներ
ԵրկիրՇվեդիա Շվեդիա
ՏեղագրությունՇվեդիա Սյոդերթելիե, Շվեդիա
Օծման թվականհոկտեմբերի 24, 2015
Ներկա վիճակկանգուն
Ճարտարապետական ոճշվեդական ճարտարապետություն

Պատմություն խմբագրել

Եկեղեցին կոչվել է Սուրբ Միքայել։ Որպես Սուրբ Մարիամ եկեղեցի օծվել է 2015 թվականի հոկտեմբերի 24-ին[1]։ Եկեղեցու օծման արարողությանը մասնակցել են Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Շվեդիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արտակ Ապիտոնյանը, Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ հոգեշնորհ Տ. Տիրան վարդապետ Պետրոսյանը, քույր եկեղեցիների բարձրաստիճան հոգևորականներ, դեսպաններ, պետական պաշտոնյաներ, հայ համայնքի հոգևորականներ, ծխական խորհուրդների ատենապետներ և հավատացյալներ։

Սոդերթելիայի հայ համայնքն ստեղծվել է 1980-ական թվականներին, որպես եկեղեցական համայնք՝ 1990 թվականին։ Համայնքում հայկական եկեղեցի չի եղել և եկեղեցական արարողությունները կատարվել են շվեդական և ասորական եկեղեցիներում։ Շվեդիայի հայ համայնքը Ավստրիայի, Հունգարիայի և Չեխիայի հոգևոր հովվությունների և Նորվեգիայի, Ֆինլանդիայի և Դանիայի հայ համայնքների հետ միասին մտնում է Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակության մեջ[2][3]։

Ճարտարապետություն խմբագրել

Եկեղեցին կառուցված է շվեդական ճարտարապետության կանոնների համաձայն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայկական եկեղեցու օծում Շվեդիայում
  2. Շվեդիայի Սոդերթելիա քաղաքի հայ համայնքը եկեղեցի է կառուցում
  3. «Սյոդերթելիեյի հայ եկեղեցական համայնք». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 24-ին.