Սուրբ Հովհանննես եկեղեցի (Մրգաստան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հովհաննես եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Հովհաննես եկեղեցի[1], Հայ առաքելական եկեղեցի, գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանի Մրգաստան գյուղում, կառուցվել է 20-րդ դարասկզբին, 1907 թվականին՝ Արևմտյան Հայաստանից գաղթած և տեղում բնակություն հաստատած համագյուղացիների ջանքերով։

Սուրբ Հովհանննես եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՄրգաստան
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը20-րդ դար
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված20-րդ դար
Քարտեզ
Քարտեզ

Խորհրդային տարիներին եկեղեցին մատնվել է անուշադրության և կարիք ուներ վերանորոգման։

1986 թվականին եկեղեցին վերանորոգվում է գյուղի բնակիչների միջոցներով` դրսից և ներսից երեսպատվելով տուֆ քարով։ 2022 թվականին եկեղեցու բարերար Արամ Միրզոյանի ազնիվ նվիրատվությամբ կանգնեցվում է նոր խորան, կառուցվում սուրբ ավազան, փոխվում է եկեղեցու բոլոր պատուհանները, պատերի մաքրման և լաքապատման աշխատանքներ են կատարվում, բարեզարդվում են ավանդատները և բազմաթիվ այլ նորոգություններ են իրականացվում։ Հաջորդ 2023 թ. հիմնանորոգվում է եկեղեցու տանիքը խաչքավոր Գոռ Փիլիպոսյանի նվիրյալ ջանքերով, որին ամրակայվում է զանգակատուն_գմբեթ` իր սուրբ խաչով։ Նաև տարածքի բարեկարգման և սալիկապատման աշխատանքներ են իրականացվում։ Եկեղեցին բազիլիկ տիպի կառույց է, սյուները Սարիղամիշից բերված ամրակայուն գերաններ են, կառուցված է տուֆ տեսակի քարից։ Սուրբ Հովհաննես կեղեցու հոգևոր հովիվն է Տ. Սիմեոն քահանա Մովսեսյանը։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Մրգաստանի Սուրբ Հովհաննես եկեղեցի». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 24-ին.