Սուրբ Հովհանննես եկեղեցի (Արգավանդ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հովհաննես եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Հովհաննես եկեղեցի[1], Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզում՝ մարզկենտրոնից 13 կմ դեպի հարավ-արևելք Արգավանդ գյուղում, կառուցվել է 19-րդ դարում, 1800-ական թվականներին, սակայն Խորհրդային անաստվածության տարիներին եկեղեցին փակվել է։ 1960 թվականին եկեղեցու ավերակների տեղը կառուցվել է մատուռ։

Սուրբ Հովհանննես եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԱրգավանդ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը19-րդ դար
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված19-րդ դար
Քարտեզ
Քարտեզ

2008 թվականի դրությամբ մատուռը կիսավեր վիճակում էր։ 2008 թվականից հետո վերակառուցվում է Սուրբ Հովհաննես եկեղեցին Ուկրաինահայ Հայկ Մովսիսյանի աջակցությամբ, որի հոր պապը եղել է Տ. Պողոս քահանան, ով Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հայրն էր։ Եկեղեցին կառուցվեց ի հիշատակ Միասնիկ և Եպրաքսյա Մովսիսյանների։

2009 թվականի նոյեմբերի 14-ին եկեղեցին օծվեց, ձեռամբ Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն եպս. Ադամյանի։ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը եկեղեցու կառուցման բարերարին պարգևատրվել է Մովսես Խորենացի շքանշանով։

Եկեղեցին այժմ գործում է, իսկ հոգևոր հովիվն է Տ. Մովսես քահանա Աշուրյանը։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արգավանդի Սուրբ Հովհաննես Եկեղեցի». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 23-ին.