Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Փարիզ)

եկեղեցի Ֆրանսիայում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (այլ կիրառումներ)

Փարիզի հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (ֆր.՝ Cathédrale arménienne de Saint-Jean-Baptiste) տաճար Փարիզի ութերորդ թաղամասում՝ Ալմա հրապարակի մոտակայքում, կառուցվել է 1904 թվականին 20-րդ դարի խոշորագույն հայ գործարար և բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի միջոցներով, ֆրանսիացի ճարտարապետ Ալբեր Դեզիրե Գիլբերտի նախագծով։

Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և տաճար
ԵրկիրՓարիզ Փարիզ
ՏեղագրությունՖրանսիա ք. Փարիզ
Հասցե15, rue Jean-Goujon, 75008 Paris
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՖրանսիայի հայոց թեմ
Հոգևոր կարգավիճակգործող
Հիմնական ամսաթվերը1902
Ներկա վիճակլավ
ՆվիրվածՀովհաննես Մկրտիչ
ԱնվանվածՀովհաննես Մկրտիչ
ՃարտարապետԱլբեր Գիլբեր
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ1904
Հիմնադրված1902
Քարտեզ
Քարտեզ
 Cathédrale arménienne Saint-Jean-Baptiste Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Եկեղեցին գտնվում է համար 15 Ժան Գուժոն փողոցում՝ Փարիզի 8-րդ շրջանում Ելիսեյյան դաշտերի հարևանությամբ։ Եկեղեցու կառուցման համար հայ բարերարը վճարել է այն ժամանակների համար աստղաբաշխական մի գումար՝ 1.100. 000 հազար ֆրանկ, որից 450.000 ֆրանկը միայն հողի ձեռք բերման համար[1]։ Այս շռայլության համար նախագահ Էմիլ Լուբեն Մանթաշովին պարգևատրեց Պատվավոր լեգիոնի շքանշանով։ 1922 թվականին գեներալ Անդրանիկ Օզանյանի պսակադրությունը տեղի է ունեցել այս տաճարում[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Սարուխան, Առաքել (2011). Ալեքսանդր Մանթաշյանց։ Մեծ վաճառականը և բարեգործը. Երևան: Ինտեր կռնակ. էջ 127.
  2. «Սուրբ Հովհաննես Մկրտիչ մայր տաճար». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 18-ին.