Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Ստամբուլ)

Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի, հայ կաթողիկե եկեղեցի Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Սարըյեր շրջանի Ենիքոյ թաղամասում[1][2]։ Սկզբնապես փայտաշեն եկեղեցին 1848 թվականին Հովհաննես Աղա Թնգրյանը կառուցել է Հովհաննես աղա Կույումճյանի հողատարածքի վրա, որը գնել էր 1845 թվականին։ Հետագայում փայտաշեն եկեղեցին համարվել է անբավարար և Թնգրյանը քարաշեն նոր եկեղեցի է կառուցել[3]։

Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունՍարըյեր և Ստամբուլի մարզ
ԴավանանքՀայ Կաթողիկէ Եկեղեցի և Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Քարտեզ
Քարտեզ

Եկեղեցին պաշտանմունքի համար բացվել է 1866 թվականի հունիսի 24-ին՝ ձեռամբ արքեպիսկոպոս Անդոն Հասունի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Yeniköy Surp Hovhannes Mıgırdiç Ermeni Katolik Kilisesi - İstanbul'da Osmanlı Mimarisi - turanakinci.com». www.turanakinci.com (թուրքերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 1-ին.
  2. «Armenian Catholic Patriarcate Of Istanbul». armcatistanbul.org. Վերցված է 2024 թ․ մարտի 1-ին.
  3. «Kültür Envanteri - Surp Hovhannes Mıgırdiç Ermeni Katolik Kilisesi». kulturenvanteri.com (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ սեպտեմբերի 30. Վերցված է 2024 թ․ մարտի 1-ին.