Սուրբ Խաչ վանք, Հայ առաքելական եկեղեցու ավերված վանք ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի շրջանի Ագարակ գյուղատեղից 500-600 մետր դեպի հյուսիս-արևմուտք[1]։ Ավերակ վանքի մնացորդները ամբողջությամբ ոչնչացվել է 1997-2009թթ․ ըկնած ժամանակահատվածում[2]։

Սուրբ Խաչ վանք
Հիմնական տվյալներ
ՏեսակԳմբեթավոր բազիլիկայի հորինվածքով, միանավ, թաղակապ դահլիճ
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՏեղագրությունՇահբուզի շրջան
ՏարածաշրջանՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՀասցեԱգարակ գյուղատեղից 500-600 մետր դեպի հյուսիս-արևմուտք
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Հոգևոր կարգավիճակՉգործող
Ներկա վիճակԱվերված
Ժառանգության կարգավիճակՈչ
ՃարտարապետՇահան Գագիկ
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ12-13-րդ դարեր
Կառուցման ավարտ13-րդ դար
Առաջին հիշատակում1451 թվական
Գմբեթ1
ՇինանյութՍրբատաշ բազալտ

Պատմություն խմբագրել

Գտնվել էր Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ճահուկ գավառի Ագարակ գյուղում։ 1451 թվականին վանքի եկեղեցին վերանորոգել էր Շահան Գագիկը, իսկ 1600 թվականին՝ տիկին Մարգարիտը[1]։

Եկեղեցու ավերակները տեսանելի էին մինչև 1978 թվականը, որից հետո այն փլատակների էր վերածվել[1]։

Մեսրոպ Սմբատյանցը գրել է.

  «Ագարակայ Ս. Խաչ վանք ՚ի ձորն Շահբունուց շինեալ փի Շահան-Գագկայ յամի 1451, և նորոգել ՚ի տիկին Մարգարտէ յամի 1600»
- Մեսրոպ Սմբատյանց[3]
 

Ճարտարապետություն խմբագրել

Համալիրը կազմված էր Սուրբ Խաչ եկեղեցուց, գավթից, օժանդակ շինություններից և պարսպից։

Սուրբ Խաչ եկեղեցի խմբագրել

Վանքի եկեղեցին գմբեթավոր բազիլիկայի հորինվածքով, միանավ, թաղակապ դահլիճ էր։ Կառուցված էր սրբատաշ բազալտից։ Միակ մուտքը գտնվում է արևմտյան ճակատից։ Եկեղեցու աբսիդը կիսաշրջանաձև էր։ Աբսիդի երկու կողմերում ուներ ավանդատների մեկ զույգ։ Եկեղեցու ներքնամասում կար արձանագրություններ։

Գավիթ խմբագրել

Ունեցել էր գավիթ-սրահ, որը կից էր եկեղեցուն արևմտյան ճակատից։

Պարիսպ և օժանդակ շինություններ խմբագրել

Հարավային և հարավարևմտյան կողմերում ուներ մեկ տասնյակի հասնող վանականների խցել և օժանդակ շինություններ։ Համալիրը շրջապատված էր պարսպով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Արգամ Այվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները։ Համահավաք ցուցակ (խմբ. խմբ. Բ. Ա. Ուլուբաբյան), Երևան, «Հայաստան», 1986 — 143, էջեր 143 — 224 էջ։
  2. Khatchadourian, Lori; Smith, Adam T.; Ghulyan, Husik; Lindsay, Ian (2022). Silent Erasure: A Satellite Investigation of the Destruction of Armenian Heritage in Nakhchivan, Azerbaijan (PDF). Ithaca NY: Cornell Institute of Archaeology and Material Studies. էջեր 390–393. Արխիվացված է օրիգինալից 24․09․2022-ին.
  3. Մեսրովբ Սմբատյանց // «Նկարագիր սուրբ Կարապետի վանից Երնջակայ եւ շրջակայից նորա», Տփղիս, 1904, էջ 475