Սուրբ Խաչ եկեղեցի (Սուլդա)

Սուրբ Խաչ եկեղեցի[1], Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Վրաստանում, Ախալքալաքից դեպի հարավ-արևմուտք 18 կմ հեռավորության վրա, Սուլդա գյուղում, կառուցվել է 19-րդ դարի 1830-ական թվականներին։ Ըստ Վրաստանի և Իմերեթի թեմի 1839-1840-ական թվականների պահպանված տվյալների, եկեղեցու քահանա է հիշատակվում Տեր Սիմեոն Տեր-Հովհաննիսյանը։

Սուրբ Խաչ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունՍուլդալ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը19-րդ դար
Հիմնադրված19-րդ դար
10,87 մետր
Երկարություն19,01 մետր
Լայնություն10,87 մետր
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Խաչ եկեղեցի (այլ կիրառումներ)

Եկեղեցին վերակառուցվել է և վերաօծվել 1853 թվականին, որի համար որպես շինանյութ օգտագործվել է նաև Հոկամ և Կաշ գյուղերի միջև գտնվող ավերված շինության սրբատաշ քարերը։

1866 թվականին եկեղեցին դեռ փայտաշեն կառույց էր, իսկ արդեն 1885 թվականին՝ քարաշեն։

Ճարտարապետություն խմբագրել

Սուրբ Խաչ եկեղեցին բազիլիկ, երկթեք դահլիճ ունեցող կառույց է, այն կառուցվել է խառը տեսակի տուֆ քարերից, նրա չափսերն են (19.01 x 10.87) մետր։

Ունի մեկ մուտք արևմտյան կողմում, իսկ եկեղեցու պատուհանները գտնվում են չորս պատերի վրա, որոնք կամարակապ տիպի են։

Արևմտյան պատին կից չորսասյուն սյունասրահ է, որի վրա կանգնած է վեցանիստ զանգակատունը։ Եկեղեցու դահլիճը բաժանված է երեք նավերի։

Խորանը գտնվում է արևելյան մասում, իսկ նրա աջ և ձախ կողմերում կան ավանդատներ։ Մկրտության ավազանն է գտնվում է հյուսիսային պատին։

1860-1880-ական թվականներին եկեղեցու հոգևոր կազմն է եղել՝ Մկրտիչ քհն. Մալխասյանցը և Սարգիս քհն. Ֆարմանյանը։

Եկեղեցու արևելյան կողմում է գտնվում գյուղի երկու գերեզմանոցներից մեկը։

Եկեղեցին վերանորոգվել է ռուսաստանաբնակ Հրազդան Առաքելյանի և մի խումբ համագյուղացիների նյութական օժանդակությամբ։

2016 թվականի հոկտեմբերի 22-ին եկեղեցին վերաօծվում է։ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ և Սամցխե- Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի մասնակցությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Aleks_El_Dia. «ՍՈՒԼԴԱ -ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻ». armenianchurch.ge. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 9-ին. {{cite web}}: Missing |author1= (օգնություն)