Սուրբ Իսիդրոյի ճգնարան (իսպ.՝ Ermita de San Isidro), ճգնարան Ալկալա դե Էնարես քաղաքում, Իսպանիա։ 1994 թվականին ճանաչվել է որպես Իսպանիայի պատմամշակութային հուշարձան[1], որն այժմ ծառայում է որպես ծխական եկեղեցի։

Սուրբ Իսիդրոյի ճգնարան
Բնօրինակ անվանում Ermita de San Isidro
ԴիրքԱլկալա դե Էնարես
Իսպանիա Իսպանիա
Կառուցվել է1650-?
Ճարտարապետական ոճ(եր)Բառոկո
Իսպանիայի պատմամշակութային հուշարձան
Պաշտոնական անուն Ermita de San Isidro
ՏեսակԱնշարժ
ՉափանիշՀուշարձան
Նախագծվել է1995
ԳրանցահամարRI-51-0009010
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Հիմնադրվել է 1650 թվականին դոն Խուան Կաստիլյեխոյի կողմից որպես դոն Դիեգո Պորտիլյայի կամքի ի կատար ածում։ Շենքը պատկանում էր Սուրբ Իսիդրոյի եղբայրությանը, որը նախկինում կոչվում էր Էրմանդադ դե Լաբրադորես (իսպ.՝ Hermandad de Labradores) մինչև 1967 թվականին դարձավ ծխական եկեղեցի։ 1994 թվականի դեկտեմբերի 12-ից համարվում է Իսպանիայի պատմամշակութային հուշարձան[2]։ Եկեղեցին գտնվում էր Ալկալա դե Էնարես քաղաքից հյուսիս-արևմուտք՝ հրեաների հին գերեզմաններից ոչ շատ հեռու և շատ մոտ Վիլյամալեայի ջրանցքին և Կանյո Գորդո աղբյուրին։ Այժմ ճգնարանը գտնվում է բնակելի վայրում․ շուրջ բոլորը բազմահարկ բնակելի շենքեր են և զբոսայգի։

Կառույցն իրենից ներկայացնում է մադրիդյան բարոկկո ոճի շինություն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Իսպանիայի պատմամշակութային հուշարձաններ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 3-ին.
  2. Resolución de 12 de diciembre de 1994, de la Dirección General de Patrimonio Cultural de la Consejería de Educación y Cultura, por la que se incoa expediente de declaración de bien de interés cultural, con la categoría de monumento, a favor de la Ermita de San Isidro Labrador, hoy templo parroquial, del Municipio de Alcalá de Henares. BOE. 19/01/1995; (16):1929-31.

Արտաքին հղումներ խմբագրել